RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 806, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱԴԱՄ ՇԻՖԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Ադամ Շիֆը դարձյալ դիմել է նախագահ Բարաք Օբամայինՙ խնդրելով, որ վերջինս թույլ տա ցուցադրել հայ որբերի հյուսած գորգը այն հատուկ միջոցառման ժամանակ, որ նա կազմակերպելու է Կապիտոլ Հիլում: Միջոցառմանը նա նպատակ ունի հրավիրելու Եղեռնը վերապրողներին, պատմաբաններին, ամերիկահայ համայնքի եւ Կոնգրեսի ներկայացուցիչներին: Նպատակը վեր հանելն է ամերիկյան կառավարության ջանքերըՙ օգնելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից տուժածներին եւ ցույց տալ վերջիններիս երախտագիտական քայլը:

«Արմինյն Միրոր- Սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 21-ի համարը, հրատարակելով այս լուրը, միաժամանակ հիշեցնում է, որ դրանից առաջ Շիֆը դիմել էր Օբամային խնդրանքով, որ հայ որբերի հյուսած գորգը ցուցադրվի Սմիթսոնյան հաստատության թանգարանում:

Նոր նամակում նա հատկապես նշել է, որ Կոնգրեսի իր գործընկերներից շատերը տեղյակ չեն հայերի ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան կառավարության դիրքորոշման մանրամասնություններին: «Մենք հանրային թե մասնավոր ջանքերով օգնել ենք գաղթականներին վերատեղավորվելու եւ ոտքի կանգնելու: Բայց այդ բարյացակամ վերաբերմունքը զուր չի կորել: 1925-ին Ղազիիրում (Լիբանան) ապաստան գտած հայ որբերը հյուսել են մի գորգ եւ նվիրել ԱՄՆ նախագահ Քուլիջին որպես երախտագիտության արտահայտություն: Պատշաճ կլիներ, որ այդ գորգը ցուցադրվեր այն հատուկ միջոցառման ժամանակ, որ ես նպատակ ունեմ անցկացնելու Կապիտոլ Հիլում առաջիկա հունվարին կամ փետրվարին», գրել է նաՙ հույս հատնելով, որ Սպիտակ տունն այս անգամ կբավարարի իր խնդրանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

AZG Daily #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ