RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013



ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐ

Տեղադրվել է` 2013-12-23 23:04:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄԵԿ ՕՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Մ. Հ.

Ռուսաստանի հայերի միությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը կազմակերպել էին համերգային ծրագիր զինվորների համար:

Օրերս ՊՆ զորամասներից մեկում տեղի ունեցավ համերգային ծրագիր, որին մասնակցում էին «Երգը բարեկամության կամուրջ» խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մրցանակակիրները:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշում է, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, եւ յուրաքաչյուրս պետք է մեծ ուշադրություն հատկացնենք բանակին, հայ զինվորին:

Միջոցառման ընթացքում Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի անունից պատվոգրեր հանձնվեցին բանակաշինության գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած սպաներին եւ զինվորներին:

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանն իր հերթին ավելացրեց, որ բանակի հետ համագործակցության հիմքը դրվել է դեռ տարիներ առաջ, որի շրջանակում իրականացվել են տարբեր միջոցառումներ, մասնավորապես` զորամասերի գրադարանների վերազինում, սենյակների կահավորում, կինոդիտումներ, քննարկումներ եւ այլն. «Այս տարի պատրաստվում ենք իրականացել «Մեկ օր հայկական բանակում» ծրագրերի շարքը, որը ենթադրում է երիտասարդների այց զորամասերՙ ծանոթանալու հայ զինվորի առօրյային, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների կազմակերպում»:

Ռուսաստանի հայերի միությունը միշտ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական բանակի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ