RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013



ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Տեղադրվել է` 2013-12-24 23:11:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1117, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԸՍՏ «ՀԱԱՐԵՑԻ»ՙ ՄԱՆԴԵԼԱՅԻՆ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ ՄԱՐԶԵԼ ԵՆ «ՄՈՍՍԱԴԻ» ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Պ. Ք.

1962 թ. Եթովպիայում ՀԱՀ ապագա առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելային մարզել, ձեռնամարտի հնարքներ եւ դիվերսիոն աշխատանքի մեթոդներ են սովորեցրել իսրայելական հետախուզությանՙ «Մոսսադի» գործակալները: Այդ են վկայում օրերս Իսրայելի հրապարակած արխիվային փաստաթղթերը, գրում է հարավաֆրիկյան Mail&Guardian հրատարակությունը:

«Մոսսադի» աշխատակիցներից մեկը 1962 թ. հոկտեմբերի 11-ին Իսրայելի ԱԳՆ ուղարկած «Սեւամորթ հերոսը» վերնագրով նամակում մեջբերում է այն զրույցի սղագրությունը, որի մասնակիցները քննարկել էին Եթովպիայում պատրաստություն անցնող ռոդեզիացի ոմն Դեւիդ Մոբասարիի հարցը:

Հոդվածում պարզաբանվում է, որ «Սեւամորթ հերոսը» մականուն է, որ այն տարիներին կրում էր հակաապարթեիդյան պայքարի հայտնի մարտիկ, ANC ռազմականացված խմբավորման նախկին պարագլուխ Մանդելան:

Տվյալ պատմությունն առաջինը հրապարակած իսրայելական «Հաարեց» թերթը իր հերթին պնդում է, որ նամակում օգտագործված «եթովպացիներ» տերմինը, դատելով ըստ ամենայնի, եղել է Եթովպիայում «Մոսսադի» գործակալների պայմանական անվանումը:

«Նա մեր մարդկանց ողջունում է եբրայերեն «շալոմ» բառով, ծանոթ է հրեական սփյուռքի ու Իսրայելի խնդիրներին եւ կրթված մարդու տպավորություն է թողնում: Եթովպացիները փորձում են նրան դարձնել սիոնիստ»ՙ ահա Մանդելային ինչպիսի բնութագիր էր տրված այդ նամակում:

Արխիվային փաստաթղթերի համաձայն, Մանդելային հետաքրքրել են Իսրայելի ստեղծումից առաջ «Խագանայի» մարտիկների եւ հրեական ինքնապաշտպանության ջոկատների կիրառած պայքարի մեթոդները:

Նելսոն Մանդելայի հիմնադրամը արդեն հայտարարել է, որ Մանդելայի անձնական արխիվներում չեն հայտնաբերվել իսրայելցի օպերատիվ աշխատողների հետ համագործակցության վկայություններ: Հիմնադրամի ղեկավարությունը պնդում է, թե ՀԱՀ հանգուցյալ նախագահը ռազմական գործ սովորել է Մարոկկոյում ալժիրյան դիմադրության շարժման մարտիկներից, ինչպես նաեւ Ադիս-Աբեբայումՙ եթովպական ապստամբական գումարտակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 25-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ