RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2051, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Ա. Մ.

Վարչապետն առաջարկում է կոնցեսիոներինՙ հին շենքի պահպանման ձեւեր գտնել

«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած 2013-2017թթ. մաստեր պլանը` ի կատարումն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջեւ 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների, երեկ հաստատվեց կառավարությունում: «Ենթադրվում է, որ կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրում կկատարի օդանավակայանում, որը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ-ում: Այդ ներդրումը հնարավորություն կտա մի կողմից բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մյուս կողմից` զարգացնել զբոսաշրջությունը. սա մեզ համար գերակա խնդիր է», ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա նաեւ անդրադարձավ օդանավակայանի հին շենքի հետագա ճակատագրին:

«Հասկանալի է, որ կլոր մասնաշենքը ֆիզիկապես քայքայված վիճակում է: Փորձագետների գնահատականների համաձայն` պահանջվում է 15-20 մլն դոլարի ներդրում: Դա չափազանց ծախսատար գործառույթ է, դրա համար առաջարկվում են ճարտարապետական այլ լուծումներ: Սովետական մոդեռնիզմի մասնաշենք է, բնականաբար մեր ճարտարապետները այդ առումով ներկայացնում են լրացուցիչ քննարկման անհրաժեշտության խնդիրը, եւ մենք պետք է նույնպես դիմենք կոնցեսիոներին, որպեսզի այդ լրացուցիչ քննարկումները տեղի ունենան եւ գտնվեն այնպիսի լուծումներ, որ պատմամշակութային, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները մենք կարողանանք ինչ-որ ձեւով պահպանել», կարծիք հայտնեց վարչապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ