RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013



Տեղադրվել է` 2013-12-26 23:27:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1602, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2013 աստղագիտական տարին ամփոփվում է ՀՀ ԳԱԱ-ում: Սույն թվականի դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24) գիտական հասարակությունը կծանոթանա Հայաստանում 2013-ին աստղագիտության ոլորտում տեղի ունեցած կարեւորագույն գիտական արդյունքներին եւ նվաճումներին:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի գործունեությունը կներկայացնի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Ամփոփման զեկույցով հանդես կգա Հայակական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանը:

Միջոցառման ավարտին Հայկական աստղագիտական ընկերությունը կհանձնի Երվանդ Թերզյանի անվան ամենամյա մրցանակը: 18-րդ միջազգային օլիմպիադային մասնակցած Հայաստանի պատանիներին` Վարդգես Մամբրեյանին, Արսեն Վասիլյանին, Հրանտ Թոփչյանին եւ Հայկ Սողոմոնյանին կհանձնվեն պատվոգրեր:

Լրագրողներին կհանձնվեն շնորհակալագրեր 2013թ. ընթացքում գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար:

2013-ի աստղագիտության ոլորտում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններն են.

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվեց ազգային արժեք, որի շնորհիվ աստղադիտարանում իրականացվեց խոշորագույնՙ 2.6մ աստղադիտակի հայելապատումը:

ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված Միջազգային աստղագիտական ընկերության պաշտոնական գիտաժողովը:

2013-ին Բյուրականում մեկնարկեց հայ-ռուսական ծրագիրը, որի շնորհիվ կվերագործարկվեն Բյուրականի աստղադիտարանի փոքր դիտակները:

Հիմնվեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի հայկական գրասենյակը:

Բյուրականի աստղադիտարանը միացավ համաշխարհային տվյալների շտեմարանին:

Հայաստանում ստեղծվեց Տիեզերական գործակալություն, որի նպատակն է տիեզերքում Հայաստանի շահերի համակարգումը, այդ թվում` գիտության ոլորտում:

Երկար ընդմիջումից հետո վերականգնվեցին հայ-վրացական աստղագիտական խորհրդակցությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #228, 27-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ