RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3573, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆՔ...

23 տարի առաջ, ճիշտ այս ամսին (ճշգրիտՙ 1991 թ. փետրվարի 16), լույս էր տեսնում «Ազգ»ի առաջին համարը: Սկզբումՙ եռօրյա, այնուհետեւՙ օրաթերթ, թերթի շուրջը իսկույն հավաքվեց խանդավառ երիտասարդների մի հոծ խումբ, որի անդամներից ոմանք, հետագայում եւ առայսօր, տարբեր երկրներում ներկայացնում են մեր հանրապետությունը, մինչ ուրիշներ ստեղծել եւ հաջողությամբ շարունակում են վարել իրենց սեփական լրատվամիջոցները: Խանդավառության պատճառը «Ազգ»ի բերած նորություններն էինՙ տեխնոլոգիական բոլորովին նոր միջոցներ (առաջին համակարգչային տպագրությունը ողջ Անդրկովկասում), ազգային նկարագիր, հավասարակշիռ եւ հանդուրժողական մոտեցում, արեւմտյան ոճի լրագրություն, ճշգրտության վրա հիմնված օպերատիվություն: Եվ այդ էր պատճառը, որ թերթը շուտով ձեռք բերեց ընթերցողական լայն շրջանակ, 40 հազարի հասնող տպաքանակով:

Այժմ, 23 տարի անց, երկամսյա դադարից հետո, «Ազգ»ը նորից է լույս տեսնում, այս անգամ որպես վերլուծական շաբաթահանդես: Օրաթերթից շաբաթաթերթ այս անցումը պայմանավորված է ոչ միայն թերթի նյութական վիճակով (այս մասին 12-րդ էջում կարելի է կարդալ Վարչական ազդը), այլեւ ոչ պակաս կարեւոր այլ հանգամանքներով.

Այժմ, 23 տարի անց, արմատապես փոխվել են ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Եթե այն ժամանակ, «Ազգ»ի առաջին համարի խմբագրականում իբրեւ գլխավոր առաքելություն շեշտվում էր թերթի լրագիրՙ օպերատիվ լուր տվող լինելու հանգամանքը, այժմ համացանցի համատարած տիրապետությունը ավելորդ է դարձնում օպերատիվության մասին ամեն մի հավակնություն, մանավանդ հայաստանյան տպագիր մամուլի մեր խեղճուկ պայմաններում: Փոխարենը անհրաժեշտ է ուշադիր հետեւել ինֆորմացիոն հոսքերին, զտել ու զատել դրանցում կարեւորն անկարեւորից¬- նաեւ աղբից¬- եւ ինֆորմացիոն հորձանուտում հայտնված ու շփոթված ընթերցողի համար մեկնաբանել ու վերլուծել դրանք:

Այսօր «Ազգ»ը այդ առաջադրանքն է ստանձնում, իր հույսը դնելով Հայաստանի եւ Սփյուռքի իր բազմահմուտ աշխատակիցների ու հեղինակների վրա: Ստանձնում է այդ առաքելությունը հույսը դնելով, առաջին հերթին, Հայաստանի եւ Սփյուռքի իր ընթերցողների վրա, որոնց չի դիտարկում որպես հաճախորդների եւ սպառողների, այլՙ որպես ակտիվ քաղաքացիների, նվիրյալ հայերի, որոնց ոչ միայն քաջալերանքը, այլեւ քննադատությունը, ուղղորդումներն ու դիտողությունները թերթը, որեւէ՛ թերթ, դարձնում են հանրային-հասարակական անկախ եւ ազդեցիկ ամբիոն:

Սկսում, ավելի ճիշտՙ վերսկսում ենք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ