RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2664, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԶԴ. «ԱԶԳ»Ը ԿՎԵՐՍԿՍԻ ԼՈՒՅՍ ՏԵՍՆԵԼ

Տնօրենություն, 25 փետրվարի, 2014 թ.

Տեւական դադարից հետո առաջիկա ուրբաթ օրը, փետրվարի 28-ին, «Ազգ»ը կվերսկսի լույս տեսնել, որպես շաբաթաթերթ։ Դադարի պատճառը նյութական էր. տպարանին, հարկային մարմիններին, աշխատակիցներին ունեցած պարտքերը։ Այժմ իմաստ չենք գտնում մանրամասնություններին անդրադառնալու. բավականանանք տեղեկացնելով, որ ներկա պահին թերթը պարտքեր չունի։ Շնորհիվ իր բաժնետերերի ջանքերի եւ գլխավոր բարերարիՙ Արա Աբրահամյանի աջակցության, թերթը կշարունակի 23 տարի առաջ սկսված իր երթը շաբաթական պարբերականությամբ, 16 էջով։ Այդ էջերում թերթի ծանոթ վերլուծաբաններն ու թղթակիցները, Հայաստանից թե Սփյուռքից, կշարունակեն իրենց աշխատակցությունը ներհայաստանյան, սփյուռքյան եւ միջազգային թեմաներով։

Ընդհատված թերթի վերսկսումը «Ազգ»ը առաջին հերթին պարտական է իր ընթերցողներին, որոնք անցնող երկու ամիսների ընթացքում նույնպես մտահոգվեցին, տագնապեցին սիրելի թերթի փակման հեռանկարով։ Դա խթանեց թերթի հիմնադիրների վճռականությունը ամեն գնով շարունակելու ընթացքը, հակառակ հայկական ինֆորմացիոն շուկայի անկատարությանը եւ ձեւախեղումներին։

Շնորհակալություն մեր բոլոր ընթերցողներին, աջակիցներին եւ գործընկերներին։

Տեղեկացնենք նաեւ, որ «Ազգ»ի հատավաճառի գինը 200 դրամ է, բաժանորդագրությունըՙ տարեկան 9000 դրամ, վեցամսյաՙ 4500 դր., ամսականՙ 800 դր.։ Այն բաժանորդները, ովքեր արդեն բաժանորդագրվել էին «Ազգ» օրաթերին, շաբաթաթերթը կստանան այնքան ժամանակՙ որքան իրենց մուծած գումարն է։ Իսկ եթե լինեն բաժանորդներ, ովքեր կուզենան դադարեցնել իրենց բաժանորդագրությունը, կարող են դիմել թերթի տնօրենությանը եւ հետ ստանալ իրենց գումարը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ