RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3622, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՉԵՄ ԶԳՈՒՄ, ՈՐ ՀՅՈՒՐ ԵՄ ԳՆԱԼՈՒ ԱՌՅՈՒԾԻՆ»

Մարտի 1-ին Մագդեբուրգում կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամը կփորձի 2-րդ անգամ Ռոբերտ Շտիգլիցից խլել WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Հիշեցնենք, որ մրցակիցների միջեւ 2012-ի օգոստոսի 25-ին Բեռլինում կայացած առաջին մենամարտում միավորներով հաղթել էր Արթուր Աբրահամը` նվաճելով WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անցյալ տարվա մարտի 23-ին Շտիգլիցը Մագդեբուրգում ռեւանշի հասավ ու իրեն վերադարձրեց չեմպիոնական գոտին: Արթուրի վնասվածքի պատճառով մենամարտը 4-րդ ռաունդից հետո դադարեցվեց ու հայ բռնցքամարտիկին տեխնիկական նոկաուտով պարտություն գրանցվեց:

Երկու բռնցքամարտիկներն էլ վստահ են իրենց ուժերին ու հավատում են հաղթանակին: Այդ մասին նրանք հայտարարել են մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Ռոբերտ Շտիգլից . - Ես տանն եմ հանդես գալու, իսկ տանը սեփական պատերն օգնում են: Արթուրը կմտնի «Առյուծի քարանձավը», ինչպես այստեղ անվանում են մարզասրահը, որտեղ մրցելու ենք: Շաբաթ օրն այնտեղ որոտ ու կայծակ է լինելու: Կպաշտպանեմ տիտղոսս: Եվ դա կիրականացնեմ իմ հատկանիշների շնորհիվ, որոնք ընդհանրություն ունեն առյուծի հետ:

Արթուր Աբրահամ . - Ինձ համար դա ոչ թե առյուծի քարանձավ է, այլ կատվի տնակ: Չեմ զգում, որ հյուր եմ գնալու առյուծին: Չեմ ցանկանում վերհիշել մեր նախորդ 2 մենամարտերը, որոնք արդեն անցյալում են: Մեկում հաղթել եմ ես, մյուսում` ինքը: Եվ այժմ պետք է որոշենք ուժեղագույնին: Դիտարժան մենամարտ է սպասվում: Մենք արդեն կողմնորոշվել ենք մարտավարության հարցում` լավ ուսումնասիրելով մրցակցին, որը գործնականում իր մարտաոճը չի փոխել:

Արթուրի համար այս մենամարտը կլինի 43-րդը: Նա շահել է 38 մենամարտ, 4-ում պարտվել է: Շտիգլիցն իր հոբելյանական` 50-րդ մենամարտը կանցկացնի: 46 մենամարտերում նա հաղթել է, կրել է 3 պարտություն:

Աբրահամ-Շտիգլից մենամարտը ցուցադրվելու է 75 երկրներում, այդ թվում Հայաստանում, ինչպես նաեւ Գերմանիայի կինոթատրոններում, ինչն առաջին անգամ է կազմակերպվելու:

Բուքմեյքերներն առավելությունը տալիս են Ռոբերտ Շտիգլիցին, որի հաղթանակի գործակիցը 1,4 է: Աբրահամի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 2,87 գործակցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ