Մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը ընդունեց որոշում ինքնավար մարզը որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու մասին: ՌԻԱ գործակալությունը հաղորդում է, որ խորհրդարանը ՌԴ Պետդումային առաջարկել է սկսել Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մեջ մտցնելու արարողակարգ:
Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները իրենց բացասական հետեւանքներ են ունենալու թե երկրի տնտեսության ու բնակչության, թե գործընկեր երկրների հետ տնտեսական հարաբերությունների վրա: Այս առումով, մեզ համար առաջին հերթին հետաքրքրական են, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենան հերթական հեղափոխության հետեւանքները այդ երկրում ապրող հայերի, մասնավորապես հայ գործարարների եւ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:
Հիմա առավել ակնառու, քան մի քանի ամիս առաջ էր, պարզ դարձավ, որ օրվա ընդդիմությունն ու իշխանությունը միայն ու միայն մեկ օրակարգ ունեն` երկուսն էլ ուզում են հենց իրենք գլխավորել Հայաստանի մուտքը Մաքսային միություն, չնայած Ուկրաինայում տեղի ունեցողը ՄՄ-ի կազմավորման հետ կապված գործընթացների հարթ ընթացքը կարծես կասկածի տակ է դնում: Ու ...
Ստորեւ թարգմանաբար եւ մասնակի կրճատումներով հրատարակվող հոդվածի հեղինակն է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արեւելյան քաղաքականության քննարկումների ինստիտուտի հետազոտությունների բաժնի (IRmep) տնօրեն Գրանդ Սմիթը: Նա հեղինակ է «Ամերիկայի պաշտպանական ուղեգիծը: Իսրայելական քարոզչական կառույցները որպես օտար կառավարության գործակալների գրանցելու Արդարադատության դեպարտամենտի պայքարը» խորագրով գրքի: Հոդվածագիրն ընդամենը մեկ պաշտոնյայիՙ Իսրայելի եւ Մ. Նահանգների երկքաղաքացի ...
Աշխարհի յուրաքանչյուր անկյունում «մարդու իրավունքներում ազատ եւ հավասար արժանապատվության» ապահովման ուղղությամբ «մտահոգ» Միացյալ Նահանգները ամենամյա զեկույցներ է պատրաստում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ աշխարհի մոտ 200 երկրների ու տարածքների կտրվածքով: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մատուցմամբ, այս զեկույցները հիմնված են «ԱՄՆ դեսպանատների փաստացի զեկույցների վրա», եւ հիմք են դառնում ամերիկյան տարբեր ...
Ղրիմի Ինքնավար Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ թերակղզու կարգավիճակի որոշման վերաբերյալ թերակղզում հանրաքվե կանցկավի այս տարվա մայիսի 30-ին: Ուկրաինական վերջին իրադարձություններից հետո, ինչպես գիտենք, Ղրիմում չեն ճանաչում Մայդանից իշխանություն տեղափոխվածների կառավարությանը եւ ցանկանում են առանձին որոշել իրենց երկրամասի կարգավիճակը: Հարկ է նկատել, որ Կիեւի նոր իշխանությունները որեւէ կերպ ...
Բեռլինում ՀՀ ներկայացնող դեսպան Վահան Հովհաննիսյանը փետրվարի 19-ին իր հավատարմագիրը հանձնեց նախագահ Յոախիմ Գաուքինՙ վերջ դնելով մեկ տարի իր պաշտոնավարման շուրջ պտտվող հայկական մամուլի այն պնդումներին, թե Գերմանիայի «սրտով» չէ այս թեկնածությունը։ Գերմանական տեղական մամուլը նրա անունը հիշատակում էր տարբեր միջոցառումների առիթով միայն, որի մասին իրազեկել ենք անցյալ տարվա մեր ...
Եթե որեւէ մեկը փորձի համոզել, որ սառը պատերազմը ավարտված է, կասկածանքով ընդունեք ասվածը, որովհետեւ ճիշտ չէ։ Սառը պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլեւ է՛լ ավելի սաստկանում։ Խորհրդային Միության փլուզումից հետո կենտրոնացված ռեժիմի բացակայության պայմաններում առաջացած իշխանության բացը արեւմուտքը շտապեց լրացնել նոր անկախացած Արեւելյան Եվրոպայի երկրներին ընդգրկելով Եվրոմիության եւ ՆԱՏՕ¬ի կառույցներում։ ...
Ընկեր-բարեկամներս ու ծանոթ-հարազատներս արդեն որերորդ ամիսը միմյանց հետեւյալ հարցով են դիմում. լավ, ասենք, մեր երիտասարդներին համոզեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակումների արդյունավետության խնդրում ու սիրահոժար մասնակցեցին դրան, 40 տարի անց ամիսը ի՞նչ գումար են ստանալու: Ցավոք, ոչ գործընթացի ջատագովները, ոչ էլ ընդդիմացողները որեւէ թիվ չեն հնչեցնում, որը պարզություն կմտցնի խնդրում, կհանդարտեցնի կրքերը: ...
Լուրերի հոսքի մեջ նկատեցի մի շատ հետաքրքրական հաղորդագրություն (http:/news.mail.ru/politics/17242208), որում բերված են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի խոսքերը, որ Ուկրաինայի համար պիտի շարունակի գործել Ռուսաստանի հետ դեռեւս 2009 թվականին ստորագրված պայմանագիրը, ըստ որի բնական գազի գինը պիտի լինի շուկայական, այլ ոչ թե ավելի ցածր:
Ղազախստանից ալկոհոլի ներկրումը ֆիզիկական անձանց համար կարող է սահմանափակվել 1 մարդու հաշվով 5 լիտրով: Ալկոհոլային շուկայի կարգավորման օրենքի համապատասխան ուղղումների նախագիծը օրերս հրապարակեց ՌԴ Ալկոհոլային կարգավորման վարչությունը:
Ուկրաինական դեպքերը սկիզբ առան եվրոպական ինտեգրման ճանապարհից շեղվելու առնչությամբ, սակայն զարգացան բնավ էլ ոչ եվրոպական մեթոդներով: Եվ այն հանգամանքը, որ Եվրոմիության հետ Ուկրաինայի Ասոցիացման համաձայնագրի ստորագրման գործընթացը սառեցվեց ֆինանսական ու գազային պատճառաբանություններով, դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին չհանգեցրեց եվրոպական շոշափելի աջակցության:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել են 48716 օտարման գործարքներ, որոնց 74,3 տոկոսը առքուվաճառքներինն է: Նախորդ 2012-ի համեմատ օտարման գործարքների քանակը նվազել է 3,6 տոկոսով: Ինչպե՞ս են փոխվել բնակարանների եւ անհատական տների գները Երեւանում ու մարզերում, ի՞նչ է տեղի ունեցել հողի ...
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան եւ նրա արդյունքների վերլուծությունը մի առիթ են կրկին քննարկելու հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների վիճակը, խնդիրները եւ հեռանկարները:
Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը ծնվել է 1949-ին Հալեպում, Սիրիա: 1961ին ընդունվել է Անթիլիասի հոգեւոր ճեմարանը, որտեղ դասընկեր է եղել ներկայիս Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին: Կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո նա ծառայել է նախ Շվեյցարիայում, ապաՙ Իսրայելում, նախքան Թորգոմ արք. Մանուկյանի հրավերով Նյու Յորք մեկնելը: Մ. Նահանգներում նա ծառայել է ...
Հայերից շատերն այսօր մեծ գումարներ են ծախսում` ունենալու օտար երկրների անձնագրեր, մինչդեռ կան մարդիկ, որոնք ձգտում են ունենալ Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ:
«Անիծվածների մայլա» կամ չորրորդ փողոց: Այս հասցեում է բնակվում Դալարիկի շուրջ 200 բնակիչ: Փողոցը որեւէ տեղ գրանցված չէ, բնակվելն էլ պետք է ընկալել հարաբերական իմաստով: Փողոցի 20 բազմաբնակարան շենքեր տասնամյակներ առաջ համարվել են երրորդ եւ չորրորդ կարգի վթարային: Դա նշանակում է, որ ամենաաննշան ցնցումը շենքերը գետնին կհավասարեցնի:
Ինչպես հաղորդում է «Новости культуры»-ն, մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխությունը հայտարարվել է բոլոր անվանակարգերում առաջադրված ֆիլմերի, դերասանների, դերասանուհիների եւ այլոց անունները:
Թեեւ ֆրանսիացիները համոզված են, որ իրենց կարճ հաղորդագրությունները (SMS), հեռախոսազանգերը եւ էլեկտրոնային նամակները վերահսկվում ու պահպանվում են, այդուհանդերձ մեծավ մասամբ արդարացնում են համացանցի ընդհանուր վերահսկողությունը, քանի որ դա օգնում է ոստիկանության աշխատանքին: Այդ են վկայում Ֆրանսիայում Orange ընկերության եւ Terrafemina հաստատության անցկացրած վերջին հարցման արդյունքները:
Չինաստանի պատմության մեջ առաջին անգամ բնակիչներից մեկը դատի է տվել իշխանություններին օդի աղտոտման համար: Երկրի արեւելքում գտնվող Հեբեյի նահանգի մի բնակիչ իշխանությունների դեմ դատական հայց է ներկայացրել, նրանց մեղադրելով օդի աղտոտումը վերացնելու անկարողության մեջ:
Թէքէեան Մշակութային Միութիւնը այսու կու գայ յայտարարել երկու տարին անգամ մը կատարուող ՀԱՅԿԱՇԷՆ ՈՒԶՈՒՆԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ-2014 -ի պայմանները: Կարելի է 37-րդ մրցանքին ներկայացնել.
Недавно во время одного московского мероприятия, где атмосфера целиком дышала Арменией, я познакомилась с одним чрезвычайно интересным человеком, можно сказать, среди белого дня оказалась лицом к лицу с выросшим на российской земле, но корнями растянувшегося до Армении дубом, с армянином, умудренным тяжестью годов, чей вид, живущий и дышащий патриотизмом, должна ...
Այսօրՙ մարտի 11-ի հետմիջօրեին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը բողոքարկելու է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանիվերին պալատում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործովստորին պալատիՙ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը, ըստ որի Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը այն էՙ հայցվորի ազատ կարծիք արտահայտելու իրավունքը։