RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3666, Տպվել է` 122, Ուղարկվել է էլ.փոստով` 105

ՕՂՈՒ ԱԿՑԻԶԸ ՊԱՌԱԿՏԵՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Պ. Ք.

Ղազախստանից ալկոհոլի ներկրումը ֆիզիկական անձանց համար կարող է սահմանափակվել 1 մարդու հաշվով 5 լիտրով: Ալկոհոլային շուկայի կարգավորման օրենքի համապատասխան ուղղումների նախագիծը օրերս հրապարակեց ՌԴ Ալկոհոլային կարգավորման վարչությունը:

Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զվագելսկու մշակած համանման փաստաթուղթը նախատեսվում է մինչեւ շաբաթավերջ քննարկման դնել կառավարության ստորին պալատում, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը: Առաջարկվում է լիմիտի խախտման դեպքում տուգանել 3-5 հազար ռուբլի եւ առգրավել ապրանքները:

Երկու օրինագծերը պայմանավորված են Ռուսաստանի եւ Ղազախստանի չհամաձայնեցված ակցիզային քաղաքականությամբ: Այսպես, օղու ակցիզը Ռուսաստանում 2014 թ. կազմում է 400 ռուբլի 1 լիտր անջուր սպիրտի դիմաց, Ղազախստանումՙ կրկնակի պակասՙ 1000 թենգե (192 ռուբլի): ՌԴ ֆինանսների նախարարությունում ասում են, որ Մաքսային միության երկրներում ակցիզների կոպարների «ներդաշնակեցումը» կտեւի առնվազն 5 տարի եւ կավարտվի մինչեւ 2020 թվականը:

Ավելի վաղ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Շատալովը նշել էր, որ եթե Բելառուսը «պատրաստ է մերձենալ մեր կոպարներին, ապա Ղազախստանում իրավիճակն անհամեմատ բարդ է. նրանք պատրաստ չեն դա անել»:

«Նկատի ունենալով Ղազախստանում օղու արտադրության համար օգտագործվող համեմատաբար էժան հումքը, ղազախական օղու գինը միջին հաշվով 5-6 անգամ ցածր է հայրենական օղու գնից», ամփոփում է ՌԴ Ալկոհոլային կարգավորման վարչությունը օրինագծին կից ներկայացրած բացատրագրում:

Ղազախստանին սահմանակից տարածաշրջանների խոշոր քաղաքներում ղազախական էժան օղու բաժինն արդեն հասնում է 67 տոկոսի, իսկ բյուջեի կորուստները վերջին կես տարում կազմել են առնվազն 30 մլն ռուբլի չգանձված հարկ, նշում է PըԽ daily¬ն:

Ղազախստանի արդեն թափանցիկ սահմանից 400 կմ հեռու գտնվող Մագնիտոգորսկ քաղաքի գործարարներից մեկի խոսքերով, քաղաք են մուտք գործում ղազախական օղիով լցված մեծ բեռնատարներ: Նման մեկ մեքենայից մատակարարի եկամուտը 600-700 հազար ռուբլի է: Ղազախստանում օղին գործարանից ստանում են կես լիտրը 30 ռուբլով: Խանութներում այդ ապրանքը վաճառում են 120 ռուբլով, թեեւ դա ցածր է պետության սահմանած նվազագույն գնից: Շատ բակերում վաճառում են հենց ավտոմեքենայից: Այդ ամենը սպանում է օրինական բիզնեսը:

Շիշը 138 ռուբլիանոց ամենաէժան ռուսական օղին չի կարող մրցակցել վաճառվող ղազախական ապրանքի հետ: Տարածաշրջանում ռուսական ալկոհոլ վաճառող ֆիրմաների վաճառքի ծավալները նվազել են 20-30 տոկոսով, թեեւ բնակչության շրջանում սպառումը չի նվազել:

Նախագծի իրականացման հարցը օրակարգում է. չէ որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ չկա ո՛չ մաքսային, ո՛չ էլ սահմանային վերահսկողություն: 5 լիտր ալկոհոլի լիմիտը հավասար է Մաքսային միության մեջ չմտնող երկրներից ներկրելու լիմիտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ