RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



ԸՆԹԱՑԻԿ

Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3712, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 110

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Երեւանի քաղաքապետ

Սիրելի կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվաՙ Մարտի 8-ի կապակցությամբ:

Մեր ժողովրդի դարավոր պատմության վճռորոշ բոլոր պահերին դուք ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել մեր բոլոր հաղթանակների ու մեր պետության կայացման գործում: Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով շարունակում եք ձեր ավանդը բերել մեր երկիրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը:

Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարություններին դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք, սիրելի կանայք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի:

Ու քանի որ ձեր տոնը համընկնում է բնության զարթոնքի հետ, մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը առլեցուն լինի գարնան բույրով, արեւով, ուրախ ու բարձր տրամադրությամբ:

Քաջառողջություն, անսահման երջանկություն ու հաջողություններ ձեզ, սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու աղջիկներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ