RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



ԶԱՆԱԶԱՆ

Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3304, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 96

«ՆԻԿԱ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

Մ. Հ.

Ինչպես հաղորդում է «Новости культуры»-ն, մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխությունը հայտարարվել է բոլոր անվանակարգերում առաջադրված ֆիլմերի, դերասանների, դերասանուհիների եւ այլոց անունները:

Ռուսաստանի ամենահին մրցանակաբաշխություններից մեկը, որը տեղի է ունենում ամեն տարի սկսած 1987թ, այս տարի տեղի կունենա ապրիլի 1-ին:

Տարիների ընթացքում մրցանակային տեղերի հետ կապված տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն անփոփոխ է մնացել մրցույթի սկզբունքը` մրցույթին միայն լավագույնները:

Այս տարի մրցույթին ամենաշատն առաջադրվել է Ալեքսանդրա Վելեդինսկոյի «Географ глобус пропил» ֆիլմը: Այն ներկայացված է հետեւյալ անվանակարգերում` որպես լավագույն խաղարկային ֆիլմ, ինքը` Ալեքսանդրա Վելեդինսկին` որպես լավագույն ռեժիսոր, իսկ ֆիլմի գլխավոր դերակատարը` Ելենա Լյադովան` լավագույն կին դերակատար, Կոնստանտին Խաբենսկին` լավագույն տղամարդ դերակատար: «Географ глобус пропил» ֆիլմը ներկայացված է նաեւ` որպես լավագույն սցենարական աշխատանք, լավագույն տղամարդու երկրորդ պլանի դերակատար, տարվա հայտնություն եւ ֆիլմի լավագույն երաժշտություն: Վերջին անվանակարգում առաջադրված են նաեւ Ալեքսեյ Այգի «Հայելի» եւ Անդրեյ Սիգլեյի «Դեր» ֆիլմերի համար գրված երաժշտությունները:

Լավագույն ֆիլմեր կարող են հռչակվել Ալեքսանդր Վելեդինսկու, Ժորա Կրիժովնիկի, Բորիս Խլեբնիկովի, Անտոն Մեգերդինչեւի, Ֆյոդոր Բոնդարչուկի աշխատանքները:

Ռեժիսորական մրցանակի են հավակնում Բոնդարչուկը, Յուրի Բիկովը, Վելեդինսկին ու Խլեբնիկովը:

Ընդհանուր առմամբ, ակադեմիայում քննվել են 42 խաղարկային, 17 անիմացիոն եւ 29 ոչ խաղարկային ժապավեններ:

«Հանուն պատվի ու արժանապատվության» մրցանակ է շնորհվել Վլադիմիր Զելդինին կինոկրթության ոլորտում Գերասիմովի անվան կինեմատոգրաֆի պետական համառուսական համալսարանում (ՎԳԻԿ) ներդրած ավանդի համար: Իսկ մրցանակաբաշխության խորհրդի հատուկ մրցանակը բաժին է ընկել Վալերիա Տոդորովսկուն:

Իսկ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են ֆիլմեր Ուկրաինայից, Լատվիայից, Ղազախստանց եւ Ղրղզստանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ