RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2639, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ 57 ՏՈԿՈՍՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Պ. Ք.

Թեեւ ֆրանսիացիները համոզված են, որ իրենց կարճ հաղորդագրությունները (SMS), հեռախոսազանգերը եւ էլեկտրոնային նամակները վերահսկվում ու պահպանվում են, այդուհանդերձ մեծավ մասամբ արդարացնում են համացանցի ընդհանուր վերահսկողությունը, քանի որ դա օգնում է ոստիկանության աշխատանքին: Այդ են վկայում Ֆրանսիայում Orange ընկերության եւ Terrafemina հաստատության անցկացրած վերջին հարցման արդյունքները:

ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները եւ համացանցում մարդկանց անձնական տվյալների հավաքման հետ կապված սկանդալները չեն խանգարում, որ ֆրանսիացիների 57 տոկոսը արդարացնի համացանցային վերահսկողութունը: Հարցման տվյալների համաձայն, Ֆրանսիայում մարդկանց 71 տոկոսը մտահոգ է համացանցում իր բոլոր գործողությունների հնարավոր գրանցումից եւ այդուհանդերձ դա համարում է «անհրաժեշտ չարիք»:

Հարցման մասնակիցների 64 տոկոսը վստահ է, որ իր խոսակցությունները «գրանցվում եւ պահպանվում են» բջջային հեռախոսների օգտագործման դեպքում: Ինչ վերաբերում է կարճ հաղորդագրություններին, այդ դեպքում տվյալ ցուցանիշը հասնում է 74 տոկոսի: Գրանցվում են զրուցակցի հեռախոսահամարը, խոսակցության տարեթիվը, վայրը, տեւողությունը: «Ֆիգարո» թերթը մանրամասնում է, որ հաղորդակցությունների բովանդակությունը նույնպես կարող է որոշակի ժամկետներում եւ շատ լուրջ դեպքերում անմիջապես փոխանցվել քննիչներին: Սակայն պաշտոնապես Ֆրանսիայում SMS-ների բովանդակության «պահեստավորում» գոյություն չունի: Առհասարակ անվտանգությունը վեր է դասվում անհատական ազատություններից:

Հարցման մասնակիցների 80 տոկոսը համոզված է, որ իր էլեկտրոնային նամակների բովանդակությունը պատճենվում եւ պահպանվում է: Էդվարդ Սնոուդենի բացահայտումները լույս սփռեցին ամերիկյան հատուկ ծառայութունների վիթխարի հնարավորոությունների վրա: Իսկ Ֆրանսիայում վերջերս ռազմական ծրագրավորման օրենքի 13-րդ հոդվածի ընդունումը իր հերթին թուլացրեց երկրում համացանցից օգտվողների պաշտպանությունը:

Ոստիկանությունը, ժանդարմերիան, գաղտնի ծառայությունները, ինչպես նաեւ տնտեսության ու ֆինանսների նախարարությունը այդ հոդվածի կիրարկման դեպքում կարող են առանց դատավորի թույլտվություն ստանալ համացանցային միացումների տվյալներ, եթե առկա են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, «Ֆրանսիայի գիտական ու տնտեսական ներուժի» պաշտպանութան հետ կապված կասկածներ:

Ֆրանսիացիների 70 տոկոսը ընդունում է, որ լրտեսումը վնասում է անհատական ազատություններին, բայց միաժամանակ խոստովանում է, որ դա թույլ է տալիս «արդյունավետորեն պայքարել քրեական կազմակերպությունների դեմ»: Իսկ ընդհանուր առմամբ բնակչության 57 տոկոսն արդարացնում է համացանցի վերահսկողությունը: Մյուս կողմից, հարցման մասնակիցների 52 տոկոսը կարծում է, որ հնարավոր է «համացանցային փոխանակումների գաղտնիությունը պաշտպանել իշխանությունների ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ