RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Չինաստան

Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2682, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

Չինաստանի պատմության մեջ առաջին անգամ բնակիչներից մեկը դատի է տվել իշխանություններին օդի աղտոտման համար: Երկրի արեւելքում գտնվող Հեբեյի նահանգի մի բնակիչ իշխանությունների դեմ դատական հայց է ներկայացրել, նրանց մեղադրելով օդի աղտոտումը վերացնելու անկարողության մեջ:

Շիցզյաչժուան քաղաքի բնակիչ Լի Գույսինը մեղադրում է իր բնակավայրի շրջակա միջավայրի պահպանության գրասենյակին: Հայցվորի կարծիքով, իշխանությունները պարտավոր են բնակիչներին փոխհատուցում վճարել աղտոտված օդի համար:

Անձամբ իր համար Լի Գույսինը պահանջում է 10 հազար յուան (մոտավորապես 1700 դոլար): Հայցվորը տեղական լրատվամիջոցներին պարզաբանել է, որ ինքը շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով ստիպված է եղել մշտապես գնել շնչադիմակներ, ինչպես նաեւ ձեռք բերել օդազտիչ եւ վազքուղյակ: GRIEnglish.com կայքէջը նշում է, որ դեռ հայտնի չէՙ հայցը դատարանում կքննարկվի, թե՞ ոչ:

Հեբեյի նահանգը համարվում է Չինաստանում առավել աղտոտվածներից մեկը: Գիտնականները կարծում են, որ հենց այնտեղից է ծխամպը անցնում երկրի մայրաքաղաք Պեկին: Օդի աղտոտման հիմնական պատճառներ են համարվում արդյունաբերության բուռն զարգացումը եւ ավտոմեքենաների թվի ավելացումը:

Իշխանություններն աղտոտման դեմ պայքարում ենՙ նախ եւ առաջ փակելով հնացած բնապահպանական չափանիշներով աշխատող մի շարք գործարաններ: Բացի դրանից, խոշոր քաղաքներում հաստատվում են ավտոմեքենաների երթեւեկության սահմանափակումներ: Այսպես, առանձնապես խիստ աղտոտվածության ժամանակահատվածներում թույլատրվում է անձնական օգտագործման ավտոմեքենաներով երթեւեկել միայն օրումեջ: Որոշակի օրերին թույլատրվում է միայն կենտ համարանիշերով, մյուս օրերինՙ զույգ համարանիշերով մեքենաների երթեւեկությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ