RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2528, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԹՄՄ Հայկաշէն Ոզունեան Գրական մրցանակի յանձնաժողով

ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՅԿԱՇԷՆ ՈՒԶՈՒՆԵԱՆ 37-ՐԴ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ-2014

Թէքէեան Մշակութային Միութիւնը այսու կու գայ յայտարարել երկու տարին անգամ մը կատարուող ՀԱՅԿԱՇԷՆ ՈՒԶՈՒՆԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ-2014 -ի պայմանները: Կարելի է 37-րդ մրցանքին ներկայացնել.

1. Գրական¬գեղարուեստական ստեղծագործութիւններ,

2. Հայագիտական եւ պատմագիտական աշխատութիւններ:

Մրցանակի արժանացող հեղինակները կը ստանան համապատասխան վկայագիր եւ դրամական նուէր:

ա. Կարելի է մրցոյթին ներկայացնել 2012-2014 թուականներուն հայերէն լեզուով նախապէս հրատարակուած գիրքեր: Ձեռագիր կամ այլ ձեւով ներկայացուող գործեր նկատի պիտի չառնուին:

բ. Մրցոյթին կրնան գործեր ներկայացնել Հայաստանէն եւ Սփիւռքի տարբեր գաղութներէն անհատ գրողներ (արձակագիր, բանաստեղծ, թատերագիր), ուսումնասիրողներ, պատմաբաններ կամ բանասէրներ:

գ. Մրցանակի դատական կազմի անդամները եւ անոնց հարազատները չեն կրնար մասնակցիլ մրցոյթին:

դ. Ներկայացուող գործերէն երեքական օրինակ ղրկել հետեւեալ հասցէներէն մէկուն.

Taline Avakian-Ouzounian

19 Route de la Capite,

1223 Cologny, Switzerland

կամՙ

TCA Haigashen Ouzounian Literary Award

50 Khanjian

Yerevan-Republic of Armenia

Գործերը ներկայացնելու ժամկէտն է 2014 Յուլիս 19:

Արդիւնքները պիտի յայտարարուին 2014-ի Հոկտեմբերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ