ՄԱՐՏԻ 8-ԻՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՑԱՆՑԸ ՍՊԱՍԱՐԿԵԼ Է 23 032 948 ԶԱՆԳ ԵՎ 6 455 585 ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6 455 585 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել եւ ստացել են 23 032 948 զանգ` բջջային հեռախոսով: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 5.81 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակըՙ 49.39 տոկոսով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանանց մաղթում է ամենայն բարիք եւ երջանկություն: Սիրենք եւ գնահատենք մեր մայրերին, կանանց, քույրերին, տատիկներին, եւ մեզ շրջապատող բոլոր կանանց: ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես: |