ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՐԱՎԵՐ Այսօր, մարտի 14-ին, ժամը 15-ին Խ.Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (հասցեն` Ալեք Մանուկյան 13 ա) կբացվի Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիա, ինչպես նաեւ Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարան: Ստուդիայի սարքավորումները հատկացրել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը` հիմնադիր Բարսեղ Բեգլարյան: Իսկ Ստեփան Պողոսյանի ընտանիքը հեռուստալրագրության լսարանին նվիրաբերել է Պողոսյանի հեղինակած գրքերը: Ի դեպ, լսարանն առաջիկայում ծառայելու է նաեւ որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, որտեղ ուսանողները շաբաթվա որեւէ օր կարող են այցելել եւ օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, Արմեն Հովհաննիսյանի տիկինը, հյուրեր, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը: |