RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2621, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿՈՉ

Ուկրաինայի խորհրդարանի «Սվոբոդա» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը երեկ Գերագույն Ռադայում անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ կոչ է արել ուկրաինական իշխանություններին հետ կանչել Հայաստանից եւ Ղազախստանից իրենց դեսպաններին եւ հրավիրել արտաքին գերատեսչություն` պարզաբանումներ տալու: Տյագնիբոկն իր այս կոչը պայմանավորել է նրանով, որ ի թիվս մի շարք այլ երկրների, Հայաստանը եւս ընդունում է Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Թե հատկապես Հայաստանի ո՞ր պաշտոնական դիրքորոշմանն է հղում արել Տյագնիբոկը` ուկրաինական աղբյուրները չեն նշում: Եթե Տյագնիբոկը նկատի ունի Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել մարտի 19-ին, ապա այդ զրույցի վերաբերյալ ոչ կրեմլյան, ոչ էլ Հայաստանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունների մեջ որոշակիացված ձեւակերպումներ չկան, թե ինչ է ասել Հայաստանի նախագահը Ղրիմի հանրաքվեի մասին:Հետաքրքական է, որ երեկ լրագրողներին հանդիպած Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, անդրադառնալով այդ հեռախոսազրույցին եւ հավանաբար լավ տեղյակ լինելով նրա բովանդակությունից, նշել էր, թե ամեն պետություն իր դիրքորոշումն հայտնելու իրավունք ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ