RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



ՄԱՐԶԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 4829, Տպվել է` 128, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԷԼ ԿԼԱՍԻԿՈ

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ այս տարվա առաջին Էլ կլասիկոն:

«Ռեալն» ու «Բարսելոնան» դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին եւ 90 րոպե լարված սպասման մեջ պահեցին երկրպագուներին: Կատալոնացիները 4:3 հաշվով առավելության հասան մադրիդցիների նկատմամբ:

11 մետրանոց հարվածները, դեղին ու կարմիր քարտերը մեծ ազդեցություն ունեցան խաղի վրա: Արդյունքում թեժ քննարկումների ու քննադատությունների կիզակետում հայտնվեց Էլ կլասիկոյի հերթական մրցավարը: Ունդիանո Մալենկոյի` վիճահարույց դրվագներում կայացրած որոշումները ճակատագրական դարձան:

Այս խաղում իր հաշվին դուբլ ձեւակերպեց Կարիմ Բենզեման, իսկ Լիոնել Մեսին դարձավ հեթ-տրիքի հեղինակ: Մեկական անգամ աչքի ընկան Կրիշտիանո Ռոնալդուն եւ Անդրես Ինյեստան: Երկրորդ խաղակեսում խաղադաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը, որը կտրուկ փոխեց խաղի ընթացքը:

«Ռեալը» բողոքարկեց Սերխիո Ռամոսի որակազրկումը, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չի բավարարել «Արքայական ակումբի» պահանջը: Իսպանացի ֆուտբոլստը ստիպված կլինի բաց թողնել առաջնության հաջորրդ հանդիպումը:

Կրիշտիանո Ռոնալդուն դժգոհել է մրցավարական կազմի աշխատանքից: Պորտուգալացի ֆուտբոլիստը կարծիքով` միգուցե ոմանք չեն ցանկանում, որ «Ռեալը» հաղթի առաջնությունում. «Որոշ մարդիկ չէին ցանկանում մեր հաղթանակը, քանի որ «Բարսելոնան» դուրս կմնար չեմպիոնական պայքարից»:

Ռոնալդուի հայտարարությունը անպատասխան չմնաց: Կատալոնացիների պաշտպան Պիկեն ամոթանք տվեց պորտուգալացուն խոսքերի համար. «Ամոթ է, որ Ռոնալդուն այսպիսի հիանալի խաղից հետո դժգոհում է մրցավարի որոշումներից»:

«Բարելոնայի» առաջատար Լիոնել Մեսին էլ «Ռեալի» երկրպագուներին լռեցրեց նոր ռեկորդային իրցուցանիշներով: Արգենտինացի ֆուտբոլիստը Էլ կլասիկոներում իր գոլերի քանակը հասցրեց 21-ի` գերազանցելով «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդը:

Չնայած «Ռեալի» պարտությանը` մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ էր իր սաների խաղից. «Տղաներին ասել եմ, որ ընդհանուր առմամբ գոհ եմ իրենց խաղից: Նրանք մինչեւ վերջ պայքաեցին: Կարծում եմ` պարտության արժանի չէինք»;

«Բարսելոնան» գլխավորող Տատա Մարտինոն էլ ուրախ է, որ կատալոնական ակումբը կրկին միանում է չեմպիոնական մրցավազքին. «Ամեն ինչ սկսվում է նորից: Հույս ունեմ, որ Մեսին ինձ կնվիրի այն գնդակը, որով հեթ-տրիք է արել»:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ֆաբիո Կապելոն, որը նախկինում գլխավորել է «Արքայական ակումբը», հիացած է Էլ Կլասիկոյով. «Հիանալաի խաղ էր: Էլ կլասիկոն լավ գովազդ է Իսպանիայի առաջնության համար` ամբողջ աշխարհում»:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում պայքարը թեժացավ: 29-րդ տուրից հետո 70 միավորով առաջին եւ երկրորդ տեղերը կիսում են «Ռեալն» ու «Աթլետիկոն», իսկ «Բարսելոնան» 69 միավորով երրորդն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ