ՀԱՅՏՆԻ ԵՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԶՈՒՅԳԵՐԸ Մարտի 21-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի Զ եզրափակիչ փուլերի վիճակահանությունը: Արդյունքում կազմվել են հետեւյալ զույգերը. Չեմպիոնների լիգա «Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ» «Ռեալ Մադրիդ » - «Բորուսիա» «Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» ՊՍԺ - «Չելսի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին եւ 2-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 8-ին եւ 9-ին: Եվրոպայի լիգա «Պորտու» (Պորտուգալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա) «Լիոն» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա) «Բազել» (Շվեյցարիա) - «Վալենսիա» (Իսպանիա) «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) Եվրոպա լիգայի Զ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին, իսկ պատասխան խաղերըՙ ապրիլի 10-ին: Երկու մրցաշարերի կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին Նյոն քաղաքում: |