RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2389, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՀԱՊԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՔԵՍԱԲԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարները երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում հետեւյալ հայտարարությունն են տարածել Սիրիայում տիրող իրավիճակի` մասնավորապես Քեսաբի դեպքերի վերաբերյալ:

«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի սրման կապակցությամբ, որը դրսեւորվում է կառավարական ուժերի եւ «Ալ Ղաիդա»-ի հետ կապ ունեցող ծայրահեղական խմբավորումների միջեւ հակամարտության արդյունքում, ինչը բերել է մարդկային զոհերի եւ մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի հազարավոր բնակիչների բռնի տեղահանմանը:

Վճռականորեն դատապարտում ենք իրականացված ահաբեկչական գործողությունները եւ խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը: Հանդես ենք գալիս բռնության հնարավորինս արագ դադարեցման եւ փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին:

Վստահ ենք, որ իրավիճակի կարգավորումը հնարավոր է արտաքին միջամտության եւ բռնության բացառման դեպքում, ինչպես նաեւ` քաղաքական լայն երկխոսության միջոցով, որը պետք է հաշվի առնի բոլոր սիրիացիների շահերըՙ անկախ ազգությունից եւ կրոնական պատկանելությունից:

Կոչ ենք անում շահագրգիռ եւ հակամարտության մեջ ներգրավված կողմերին` խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերըՙ հանուն արյունահեղության անհապաղ դադրեցման եւ Սիրիայում 2012-ի հունիսի 30-ին ընդունված Ժնեւյան կոմյունիկեի հիմքի վրա քաղաքական կարգավորման»:

Հայտարարությունը ստորագրված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ