RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2120, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ԻՍԿ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Կաթիլային նշանակումների» ներկա կուրսը, որը որդեգրել է հանրապետության նախագահը երկրի նոր կառավարության կազմության այս օրերին, անշուշտ ավարտվելու է շուտով: Ընդամենը երկու նոր նշանակում, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կաբինետը կարող է գործել լիարժեք: Բայց, անկեղծորեն, թե՛ քաղաքական շրջանակների եւ թե հասարակական լայն շերտերի ակնկալությունները մեծ չեն այս կառավարությունից: Սակայն գրեթե բոլոր քաղաքագետներն էլ կարծում են, որ գոնե տեսանելի առաջիկայում հայաստանյան ներքաղաքական կյանքում սրացումներ չեն լինի. ամեն ինչ կլինի սղալված, երբեմն լղոզված, երբեմն ներքին խարդավանքներով հատկանշված, բայց բարձրացած խնդիրները կգտնեն լուծումներՙ այսպես կամ այնպես, հոգատար կամ հոգատար ձեւացող ժեստերի մթնոլորտում: Այդ տպավորությունը գալիս է առաջին հերթին նոր վարչապետի գործելաոճից, անձից, որը վերջերս Երեւան այցելած ամերիկացի քաղաքական մի տեսաբանի բնորոշմամբՙ «հարց լուծող մարդ է»:

Բավարարո՞ւմ է մեր երկրին այս վիճակն ու ընթացքը, անկեղծորեն ո՛չ: Մեր պետության դիմագրաված ներկա ու գալիք մարտահրավերներն այնքան մեծ են, որ դանդաղ ու դանդաղկոտ քայլերը, կամաց-կամացի ավանդական գործելաոճը ի վիճակի չեն լինելու մեզ առաջնորդել կտրուկ առաջընթացների, այլ արագորեն զարգացող աշխարհում նշանակելու են ոչ թե տեղքայլ, այլ հետընթաց:

Ճիշտ է, նոր կառավարության տարիքային սահմանագիծը այնքան էլ մեծ չէՙ հազիվ 50-52 տարեկան: Ճիշտ է նաեւ, որ նախարարների մեծ մասը քաղաքական-պետական բավական հարուստ կենսագրություն ունի, փորձված-թրծված: Սակայն ունի նաեւ ձախողումների եւ մինչեւ անգամ տնտեսաֆինանսական գայթակղությունների պատմություններ, որոնք, ի տարբերություն անձնամիջյան հարաբերությունների, քաղաքական կյանքում չեն ներվում...

Մինչդեռ Հայաստանում արդեն հասունացել է մի նոր սերունդ, կրթությամբ, գիտությամբ, իմացություններով ու, մանավանդ, նոր գաղափարներով հարուստ եւ, միաժամանակ, առանց կուսակցական կամ քաղաքական երաշխավորությունների, որ սպասում է ի՛ր դերն ու պատասխանատվությունը ստանձնելու պահին: Ու բոլորս գիտենք, որ նմաններից շատերը այժմ պետական տարբեր գերատեսչություններում ու մասնավոր շատ կառույցներում, այսպես կոչված երկրորդ կամ երրորդ էշելոններում, հիմնական, ծանր գործ անողներն են:

Նրանք չեն կարող երկար սպասել, քանզի գիտեն, որ սպասելուց իրենք էլ կհնանան: Ու մենք էլ գիտենք, որ նրանց սպասումը մեր սպասումն է որպես ազգ, երկիր ու պետություն: Եվ ի տարբերություն մարդկանց, ազգը, երկիրը, պետությունը չեն կարող սպասել, քանի որ դրանք, ի տարբերություն մարդկանց, չեն կարող թողնել-հեռանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ