RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1721, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ԱՌԱՋԻՆ ՓՈՔՐԻԿ ԿԱԹԻԼԸ

Հ. Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում իր այս անգամվա «Bombshell or Misfire?» հոդվածում հայտնի մտավորական Երվանդ Ազատյանը անդրադառնում է Էրդողանի Ապրիլ 24-յան ցավակցական խոսքերին եւ մեջբերումներ կատարում դրա վերաբերյալ տարբեր արձագանքներից:

Օրինակՙ Բյուլենտ Քենեսը «Թուդեյզ Զամանի» ապրիլի 24-ի համարում նշել է. «(Թուրքիայում) որեւէ բան կա՛մ ուղղակի վերցվում է, կա՛մ էլ կատարվում անհրաժեշտությունից դրդված, բայց ոչՙ սկզբունքներից ելնելով կամ բարոյական ու պաշտոնական արժեքներին հավատարիմ մնալու պարտավորվածությամբ», ոչ էլ ուրիշների հանդեպ կարեկցանք զգալու անհրաժեշտությունից: Ավելին, շատ հաճախ ինչ-որ արվում է կա՛մ մետասաներորդ ժամին է արվում, կա՛մ էլ, որ ավելի վատ է, ընդհանրապես պատշաճ անկեղծությամբ չի արվում, այլ պարզապեսՙ թվացյալ անկեղծությամբ»: Այս տողերը բավական լավ են բնորոշում Էրդողանի գործողությունները, գտնում է Ազատյանը, եւ մեկ ուրիշ օրինակ մեջբերում. Չենգիզ Աքթանը (Ստամբուլի քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող եւ ՄԱԿ-ում նախկին տնօրեն) «Ալ-Ջազիրա» պարբերականում գրել է, որ իր համոզմամբ Էրդողանը նման հայտարարությամբ հանդես է եկել, որովհետեւ «Թուրքիան վաղուց է կորցրել ճշմարտության ճակատամարտը: Թուրքիայում համապարփակ գիտելիքը կատարվածի եւ հետեւանքների մասին անգթաբար բացակայում է: Համեմատության համար միայն նշեմ, որ արտասահմանում 26 հազար հատոր է հրատարակված (այդ մասին), մինչդեռ Թուրքիայում հազիվ թե 20 լուրջ հրատարակություն գտնվի»:

Էրդողանի հայտարարության արձագանքներից ամենավեհը Ազատյանի բնորոշմամբ Ֆրանսուա Օլանդինն է, որ 99-ամյակի առթիվ իր խոսքում նշել է. «Այս ողբերգությունը մեկ անուն ունի, միայն մեկը եւ դա Ցեղասպանությունն է», իսկ Էրդողանի ցավակցության առթիվ ասել է, որ «առաջընթաց է, բայց ոչ բավարար», իսկ ամենազավեշտականըՙ ստամբուլահայ Պետրոս Շիրինօղլուինը, որ Էրդողանին առաջադրել է «խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու»:

«ԱՄՆ-ի պետքատուղարը «ցնցված» է, իսկ տարածաշրջանի մասնագետներից Թոմաս Դե Վաալը գտնում է, որ «Էրդողանի հայտարարությունը միաժամանակ ե՛ւ Թուրքիայում կատարվող փոփոխությունների նշան է, ե՛ւ հաշվարկված քաղաքական խուսանավում», գրում է Ազատյանը եւ եզրակացնում. «Եթե մենք պատշաճ ձեւով բնորոշենք Էրդողանի հայտարարությունը, ապա պարտավոր ենք դիմելու չինական ասացվածքին, որն ասում է. «Ջրի հարատեւ կաթիլները ի վերջո ժայռն անգամ կխոցեն»: Էրդողանի հայտարարությունը առաջին փոքրիկ կաթիլն էր»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ