RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2505, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 36

«ԿԱՊՈՆԵ» ՄՀԵՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 973 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Պ. Ք.

Դատավճիռը կհրապարակվի հուլիսի 14-ին

Լոս Անջելեսի դաշնային դատարանում 38-ամյա Մհեր Դարբինյանի դատավարությունն ավարտվել է մեղադրական վճռով, ըստ որի նրան սպառնում է ընդհանուր առմամբ 973 տարվա բանտարկություն:

Դարբինյանը հանցավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության 57 կետերով: Ահա դրանցից մի քանիսը. կազմակերպված հանցավոր գործունեությանը եւ բռնաշորթությանը մասնակցելու պայմանավորվածություն, բանկային խարդախություն, վարկային քարտերի հետ կապված խարդախություն, անձնական տվյալների հափշտակում եւ այլն: Կետերից մեկն էլ հրազեն պահելն է, որի իրավունքը չունի նախորդ դատվածությունների պատճառով:

Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ նույնիսկ բանտում Դարբինյանը հանցավոր գործունեություն է իրականացրել մեքսիկական մաֆիայի անդամների հետ համատեղ:

Մհեր Դարբինյանը հայտնի է «Կապոնե», «Կեպս» եւ «Հոլիվուդյան Մայք» մականուններով: Նրան համարում են «Հայկական ուժ» (ՀՈւ) հանցավոր խմբավորման պարագլուխը: 200-250 հոգանոց խմբավորումը կազմված է հիմնականում Հայաստանից ԱՄՆ գաղթած երիտասարդներից:

ՀԴԲ¬ն, ոստիկանությունը եւ մի շարք այլ գերատեսչություններ 5 տարի հետեւում էին ՀՈւ¬ի գործունեությանը «Էլեկտրականության անջատում» պայմանական անունը կրող գործողության շրջանակներում, տեղեկացնում է BBC¬ն, 2011 թվականին իշխանությունները քրեական գործ հարուցեցին խմբավորման գրեթե 100 անդամների նկատմամբՙ նրանց մեղադրելով առեւանգման, դրամաշորթության, անօրինական մոլեխաղերի անցկացման, տարատեսակ խարդախությունների եւ թմրադեղերի առեւտրի մեջ:

Ամենախոշոր գործը

Դատախազությունն այն ժամանակ հայտարարեց, որ դա նման կարգի ամենախոշոր գործն է ԱՄՆ¬ի պատմության մեջ: Ձերբակալություններ կատարվեցին ոչ միայն հայաշատ Կալիֆոռնիայում, այլեւ Դենվերում եւ Մայամիում:

Մինչեւ օրս դատապարտվել է 85 ամբաստանյալ: Երկուսը սպասում են իրենց դատին, երկուսը փախուստի մեջ են: Մեկի նկատմամբ գործը կարճվել է:

Մեղադրանքը

2011 թ. փետրվարին տվյալ գործի առթիվ հրապարակված մեղադրական փաստաթուղթը բաղկացած է 212 էջից: Պաշտպանող կողմին դատախազության ներկայացրած ապացուցական բազան ներառում էր 500 հազար էջ փաստաթղթեր եւ 50 հազար զրույցի ձայնագրություն:

Ինչպես նշվում էր դատական փաստաթղթերում, Լոս Անջելեսում հիմնավորված ՀՈւ պարագլուխները կապեր են պահպանել տեղի մեքսիկական մաֆիայի, Հայաստանի եւ Ռուսաստանի օրենքով գողերի հետ:

Խմբավորման անդամները «99 սենթ» էժան խանութներում զբաղեցնում էին գանձապահներին եւ դրամարկղային մեքենաների վրա եւ վարկային ու պարտքային քարտերի մագնիսական շերտերից տվյալներ կորզող սարքեր տեղադրում: Այդ տվյալներն անցկացվում էին կեղծ քարտերի վրա, որոնցով խարդախները փող էին հանում տուժաների բանկային հաշիվներից: Միայն այդ ձեւով ՀՈւ¬ն կորզել է 2 մլն դոլար:

Մեկ ուրիշ սխեմայի համաձայն, հանցագործները կաշառքի միջոցով բանկային ծառայողներից ստանում էին հաճախորդների տվյալներ, ապա կեղծում եւ կանխիկացնում այդ հաճախորդների չեկերը: Նաեւ թափանցում էին նրանց բնակարաններ, գողանում մաքուր չեկեր, իրենց զոհերի անուններով բացում բանկային հաշիվներ եւ նրանց անունից ստանում փոխառություններ ու վարկային գծեր:

Հյուսիսային Հոլիվուդի արդյունաբերական գոտում «Հայկական ուժի» վարձակալած գրասենյակում ոստիկանությունը գտավ քարտերի մագնիսական շերտերի կոդավորման սարք եւ բենզալցակայաններում հաճախորդների տվյալների կորզման հարմարանքներ:

Դարբինյանից բացի, դատապարտվել են 35-ամյա Արմեն Շարոպետրոսյանը («Ձի» մականունով) եւ 29-ամյա Ռաֆայել Փարսադարյանը:

Դատախազների խոսքերովՙ Դարբինյանը եւ Շարոպետրոսյանը դրամ էին շորթում մի հայից եւ մի անգամ կազմակերպել են նրա առեւանգումը: Այդ ժամանակ (2012 թ.) Շարոպետրոսյանը 25 տարով բանտարկված էր բանկային մեքենայությունների համար եւ հանցակիցներին հրամաններ էր տալիս բանտ տարված բջջային հեռախոսներով: Հանցագործների զոհը դրամաշորթներին վճարեց ընդհանուր առմամբ ավելի քան 20 հազար դոլար:

Շարոպետրոսյանի դատավճիռը կընթերցվի առաջիկա սեպտեմբերի 15-ին: Նրան սպառնում է մինչեւ 60 տարվա բանտարկություն:

Դարբինյանի դատավճիռը կընթերցվի հուլիսի 14-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ