RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014



Տեղադրվել է` 2014-05-02 00:52:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1581, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՄԱԴՐԻԴՅԱՆ ԴԵՐԲԻ

Ապրիլի 29-ին եւ 30-ին կայացան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Ռեալը»: «Արքայական ակումբը» 12 տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ կարող են 10-րդ անգամ նվաճել գավաթը:

Առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ մյունխենցիներին հաղթեց նվազագույն հաշվով (1:0): Բոլորը սպասում էին, որ պատասխան խաղում Կարլո Անչելոտիի սաները կանցնեն մեռյալ պատպանության: Սակայն տեղի ունեցավ հակառակը: Սերխիո Ռամոսի եւ Կրիշտիանո Ռոնալդուի դուբլերի շնորհիվ «Արքայական ակումբը» 4:0 հաշվով ջախջախեց մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիային»: Այս խաղում Ռոնալդուի դուբլն օգնեց ֆուտբոլիստին սահմանել ռեկորդ: Չեմպիոնների լիգայի մեկ մրցափուլի ընթացքում պորտուգալացին 16 գոլեր է խփել, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Նախկինում «Ռեալը»` «Բավարիայի» «Ալիանց Արենայում» միայն պարտություն էր կրել, մեկ անգամ էլ ոչ ոքի ավարտել խաղը, սա առաջին հաղթանակն էր մյունխենյան ակումբի խաղադաշտում:

«Արքայական ակումբը» շարունակում է զարմացնել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին. «Իմ տղաները հիանալի էին խաղում: Այս թիմը չի դադարում ինձ զարմացնել: Բոլորը իրենց բարձունքին էին: Երբ բոլորը միասին են աշխատում, եւ ունեն անհատական վարպետություն, ապա ամեն ինչ հարթ է ընթանում: Ես պարտավոր եմ շնորհավորել յուրաքանչյուրին:»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գարդիոլան էլ վշտացած եւ հիասթափված է խաղի արդյունքից. «Վատ էինք խաղում, երբ գնդակը հայտնվում էր մեզ մոտ: Պարտության ամբողջ մեղքը ես ինձ վրա եմ վերցնում, քանի որ սխալ թույլ տվեցի: Երբ խաղում ես ամենաբարձր մակարդակի եվրոպական մրցաշարերում` յուրաքանչյուր սխալի համար անմիջապես պատժվում ես: Կփորձեմ ուրախացել ֆուտբոլիստներին»:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Ատլետիկոն»: «Չելսիի» հետ կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի (0:0): Լոնդոնում կայացած պատասխան որոշիչ խաղը թեժ պայքարում անցավ:

Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակներ փոխանակեցին, իսկ ընդմիջումից հետո «Ատլետիկոյին» հաջողվեց եւս երկու անգամ գրավել «Չելսիի» դարպասն (3:1) ու ապահովել տեղը եզրափակիչում :

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում քննադատել իր սաներին. «Չեմ կարող քննադատել տղաներին: Նրանք արեցին հնարավոր ամեն ինչ: Մենք կադրային խնդիրներ ունեինք, վնասվածք ստացած եւ որակազրկված ֆուտբոլիստներ: «Ատլետիկոն» հիանալի դարպասապահ ունի, որի հմուտ եւ վստահ խաղը որոշեց խաղի արդյունքը»:

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն էլ կարծում է, որ իր թիմը արժանի էր եզրափակիչի ուղեգրին, ինչպես եւ «Ռեալը». «Այս հաղթանակը թիմային լուրջ աշխատանքի արդյունք է: Մենք օգտվեցինք կախարդական եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Տակտիկայի տեսանկյունից` մինչեւ առաջին գոլն ընթանում էր մահացու ֆուտբոլ: Դրանից հետո խաղը բացվեց, բայց մենք արագ կարողացանք վերականգնել հավասարությունը»:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում սպասվում է մադրիդյան դերբի: Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում մրցելու են նույն քաղաքը ներկայացնող թիմեր:

Եզրափակիչը կայանալու է մայիսի 24-ին, Լիսաբոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-05-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ