RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1779, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՍՏՈՐԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Երեկ Մոսկվայում գումարված ՀԱՊԿ ոչ պաշտոնական վեհաժողովին մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ելույթ ունեցել: Փոխանցում ենք նրա ելույթի մի շարք հետաքրքրական մանրամասներ` ըստ նախագահականի տարածած հաղորդագրության: Սերժ Սարգսյանը շեշտադրել է, որ ՀԱՊԿ պետությունների համար կարեւորագույն հարցերում Հայաստանն առաջնորդվում է դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ: Նա շեշտել է, որ այս մոտեցումը Հայաստանի դիրքորոշման հիմքում եղել է նաեւ 2008 թվականի օգոստոսյան դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկության ժամանակ.« Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմիցՙ մեր հարեւան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել եւ՛ ՄԱԿ-ում, եւ՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ