RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1744, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ՀՈՂՆ ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ՏԱՐԱԾՔ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մարդը տարածքի վրա չի ապրում: Մարդը տարածքը դարձնում է բնակավայր, գուցե` հայրենիք, իսկ բնակավայրը, մանավանդ հայրենիքը տարածք չէ:

Ուրեմն հաղթում է նա, ով պաշտպանում է ոչ թե ինչ-որ տարածքներ, այլ սեփական բնակավայրը, հայրենիքը, եւ արդար է նա, ով ազատագրում է իր բնակավայրն ու հայրենիքը, ի տարբերություն տարածքներ զավթողի:

Ամերիկացի դիվանագետներ Ջեյմս Ուորլիքն ու Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այս ամենն իհարկե գիտեն, հակառակ պարագայում մեկը մյուսին հաջորդելով չէին հայտարարի, թե «Լեռնային Ղարաբաղին շրջակա տարածքները պետք է վերադարձվեն Արբեջանին»: Այստեղ զարմանալի, տարակուսելի ոչինչ չկա, որովհետեւ ի տարբերություն բնակավայր, հայրենիք Լեռնային Ղարաբաղի, նրան շրջակա տարածքները հենց տարածքներ են (ԼՂ-ի եւ նրա շրջակա տարածքները սահմանազատումը ամերիկացի դիվանագետներինն է, ի դեպ): Անցնող տարիներին հայկական երկու պետություններին չհաջողվեց այդ տարածքները բնակավայր դարձնել. Ուորլիքն ու Հեֆերնը հենց սա են ասում, սրա հիման վրա են ասում եւ այս հանգամանքից ելնելով են ասում:

Մինչեւ հինգշաբի երեկո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը որեւէ կերպ չէր արձագանքել ամերիկացի զույգ դիվանագետների այս ձեւակերպմանը: Ասելի՞ք չունեն, իմա՞ստ չեն տեսնում` պատասխանելու, վախենո՞ւմ են պատասխանել, հոգնե՞լ են պատասխանելուց, կամ արդեն բնավորությո՞ւն է դարձել չպատասխանելը: Մարդիկ, հստակ ընդգծելով, որ հանդես են գալիս ԱՄՆ կառավարության անունից, շեշտում են, որ «ԼՂ-ին շրջակա տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին», ոչ թե` Կալիֆորնիան, կամ Տեխասը` Մեքսիկային, ապա` հնդկացիներին, ոչ թե Կոսովոն` Սերբիային, այլ հենց «ԼՂ-ին շրջակա տարածքները»: Ինչո՞ւ, որովհետեւ Կալիֆորնիան, Տեխասը, Կոսովոն այսօր տարածքներ են, մարդիկ են, որոնց չեն վերադարձում որեւէ մեկին, որոնք իրենց ճակատագիրը որոշում են իրենց կամքով եւ իրենց որոշումներով:

Հայաստանի ԱԳՆ-ն ամերիկացի դիվանագետներին չի պատասխանել, որովհետեւ հողն առանց մարդու, տարածք է:

Իհարկե հասկանալի է, որ Ուորլիքն ու Հեֆերնը ոչ այնքան, կամ բոլորովին ոչ Հայաստանի հետ էին խոսում, որքան, կամ բացառապես, Ռուսաստանի: Եւ ամերիկյան կողմից նման հստակ ձեւակերպումները պայմանավորված են Ռուսաստանի քաղաքականությամբ ու ռուս-ամերիկյան առկա լարվածության որոշ լուրջ տարրեր պարունակող հարաբերություններով, որոնք, հասկանալի է, որ պետք է արտահայտվեին ՌԴ-ի ու ԱՄՆ-ի` Մինսկի խմբում համանախագահության վրա, ու ահա անդրադառնում են: Մյուս կողմից, հասկանալի է, որ անձամբ Ուորլիքը` Բաքվի առջեւ վերահաստատվեու կարիք ուներ, քանի որ բոլորովին վերջերս Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը բացահայտ նոտա հղեց ԵԱՀԿ-ին` «վերանայելու դեսպան Ուորլիքի` Մինսկի խմբում համանախագահի մանդատը` կապված վերջինիս հայկական շրջանակների հետ ջերմ շփումների հետ»: Ուորիլքն էլ, ահա, ցույց է տալիս, որ ինքն իրականում «այդքան էլ վատը չէ», ավելին` անհրաժեշտ է համարում, որպեսզի «ԼՂ-ին շրջակա տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»` մեկ, եւ որ իր երկրի, այն է` ԱՄՆ-ի համար շատ արժեւորված է Բաքվի քաղաքական վերնախավի դիրքորոշում-կարծիքը` երկու:

Այս ամենը հասկանալի է, անհասկանալին այն է, թե ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ է հողը մնալու առանց մարդու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ