RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2022, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Ավանդաբար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր գործընկերն է

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության եւ իր գլխավոր գործընկերՙ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրել է փառատոնի 11-րդ մեկնարկը: Փառատոնը կկայանա այս տարի հուլիսի 13-20-ը` նախորդ տարիների պես Երեւան հրավիրելով համաշխարհային կինոարվեստի, եւ մասնավորապես` հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիներին, այնպես էլ նախորդ տասնամյակներում ստեղծված լավագույն ֆիլմերը եւ նշանավոր ներկայացուցիչներին:

«Լինելով արվեստի ամենամեծ ժողովրդականություն վայելող ձեւերից մեկը եւ արտացոլելով հասարակական կյանքի բոլոր կողմերը` կինոն անխուսափելիորեն արտահայտում է երկրի պատմությունն ու մշակույթը: Հայկական կինեմատոգրաֆի զարգացմանն ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունը բխում է այն համոզմունքից, որ նոր սերունդները ինքնատիպ այս արվեստի միջոցով պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու իրենց անցյալի եւ ներկայի ազգային հարստությանն ու մեր արժեքային համակարգին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ոսկե ծիրանին» մաղթում է ստեղծագործական մտքերի նոր թռիչք, լի կինոսրահներ եւ հանդիսատեսի գնահատանք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի: Այս կապակցությամբ է, որ փառատոնային ողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը ներշնչված են փարաջանովյան ոգով, իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարեւորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի խորագերը. մասնավորապես` տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաեւ կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

«Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագիրը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր եւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: Որպես եւս մեկ ձեռքբերում պետք է նշել, որ այս տարի փառատոնին մասնակցության համար ներկայացվել է ավելի քան 1500 հայտ շուրջ 95 երկրից, ինչը գերազանցում է նախորդ տարիների հայտերի քանակը (2013թ.` շուրջ 1200 ֆիլմ): Մասնակցության հայտերի մեծ քանակը հերթական անգամ ապացուցում է կինոփառատոնի հանդեպ միջազգային կինոհանրության կողմից տարեցտարի աճող հետաքրքրությունը:

Համաշխարհային կինոյի հին եւ նոր շրջանների գլուխգործոցները երեւանյան հանդիսատեսին կներկայացվեն Երեւանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ եւ Հարգանքի տուրք հատուկ արտամրցութային ծրագրերում:

Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով: Տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների եւ կինոյի բոլոր սիրահարների համար:

Փառատոնի օրերին ավանդաբար կկայանան «Ռեժիսորներ առանց սահմանների» եւ «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք կարեւոր խթան են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանային կինոինդուստրիայի զարգացման, այլեւ արվեստի միջոցով միջմշակութային կապերի զարգացման, եւ հետեւաբար` երկրների միջեւ խաղաղ երկխոսության առաջխաղացման համար:

Փառատոնի մեկնարկին կնախորդի նաեւ արդեն երրորդ տարին իրականացվող «Կինոլրագրողներ առանց սահմանների» եռօրյա դասընթացը երիտասարդ կինոգետ-լրագրողների համար` անցկացվող միջազգային կինոլրագրության մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից: Եռօրյա վերապատրաստումն անցած կինոլրագրողները կներգրավվեն փառատոնի օրերին լույս տեսնող «Ոսկե ծիրան» օրաթերթի խմբագրակազմում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ