RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014



Տեղադրվել է` 2014-05-09 01:19:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2120, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Այս դահլիճում իշխում է արվեստի ուժը` երաժշտության եւ կերպարվեստի համադրությունը: Նաեւ սա է կայացած փառատոնի գրավչությունը: Արդեն տասը տարի, դասական երաժշտության երկրպագու հանդիսատեսը վայելում է կոմպոզիտորական, կատարողական արվեստի լավագույն նմուշները եւ նորովի է բացահայտում պատկերասրահում ներկայացված գանձերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է լինել այս փառատոնի գլխավոր գործընկերը: Այն նշանակալի երեւույթ է Հայաստանի մշակութային կյանքում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացավ հոբելյանական` 10-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը: Հնչեցին Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը ներկայացրեց Հայաստանի Պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորՙ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, մենակատարՙ Վարդուհի Խաչատրյան, մեցցո-սոպրանո (Շվեյցարիա):

Փառատոնը հիմնադրվել է 2005թ.-ին: Յուրաքանչյուր գարուն այն հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ` հայ եւ օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:

Ավանդական դարձած փառատոնն իր շարունակականությունն է ստացել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ-ից:

2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարությանՙ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 09-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ