RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1993, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑԻՑ ՓՈՔՐԵՐԻ ԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Հանճարեղ» լուծումներ եւ բացառիկության նոր դրսեւորումներ կառավարությունից եւ Սահմանադրական դատարանից

Թե ի՞նչ է մտադիր անել կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների եւ պարտադիր կուտակային համակարգի հետ, դեռեւս պարզ չէ ոչ միայն հասարակության, քաղաքական ուժերի, այլեւ հենց իր` կառավարության համար: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում երեկ կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին եւ գործատուներին չվճարել իրենց կուտակային վճարները, բայց պետությունը այդ նույն անձանց համար վճարումները շարունակելու է կատարել: Ի՞նչ է սա նշանակում: Եթե համառոտ, ապա դա կարելի է բնորոշել ռուսական հայտնի ասացվածքով` «լկտիությունը երկրորդ երջանկությունն է»:

Եթե մանրամասնենք, ապա սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանում իրենց աշխատավարձից իրենց ապագա կենսաթոշակի համար վճարումներ կատարել, կարող են դա չանել, բայց պետական բյուջեից նրանց հաշիվներին շարունակվելու են ուղղվել նախատեսված 5 տոկոսի չափով գումարները: Ցնցող տրամաբանություն, որն արդեն մեկ անգամ գործի է դրվել: Մասնավորապես, ներկայիս արդարադատության նախարարի, նախկինում Վճռաբեկ դատարանի նախագահի շնորհիվ, մենք ունենք «վերին արտի ցորեն» դատավորներ, որոնք ստանում են մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ եւ համապատասխան թոշակներ, եւ ավելի ցածր «սորտի» մնացած քաղաքացիներ, որոնց աշխատավարձերն ու թոշակները անգամներով ավելի ցածր են դատավորների ստացածից: Հիմա նման տարբեր կարգի «կաստաներ» ենք ունենալու նաեւ տարիքային առումով:

Մինչեւ 40 տարեկանները, մնացած բոլորիս վճարած հարկերի հաշվին, ստանալու են իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով կուտակային վճարները` իրենք իրենց աշխատավարձերից այդ գումարը չվճարելով: Արդյունքում, ունենում ենք արտոնյալ խավ, որի մի մասը բավականին հմտացել է բարձր բղավելու եւ զոռբայության մեջ, որի համար մնացած բոլորն ապահովելու են բարեկեցիկ ծերություն, եւ ունենում ենք 40 տարեկանից բարձր երկրորդ կարգի խավ, որի ներկայացուցիչները շարունակելու են մնալ թոշակային ներկայիս համակարգում կամ պետական աջակցություն չենթադրող կամավոր կուտակային համակարգում, վճարելու են ներկա թոշակառուների ու նաեւ 40 տարեկանից ցածր ապագա թոշակառուների համար, իսկ իրենք ապագայում մնալու են ներկայիս թոշակներից էապես չտարբերվող թոշակի հույսին:

Սա նոր կառավարության «հանճարեղ» մտահաղացումն է, արդյունք նույնքան «հանճարեղ» Սահմանադրական դատարանի վճռի: Վճիռ, որը հերթական անգամ ապացուցեց մեր բացառիկությունը` 50-ից ավելի երկրներում ներդրվել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, բայց միայն Հայաստանում է այն հակասում Սահմանադրությանը: Հիրավի որ, Սահմանադրություն ունենք` աշխարհը չունի: Իսկ, օրինակ, սահմանադրակա՞ն է մեր նոր բացառիկությունը` ավելի բարձր տարիքի աշխատողները վճարում են ավելի ցածր տարիքի աշխատողների թոշակների համար: Հետաքրքրական է, ինչպես կլղոզեր այս հարցի պատասխանը ՍԴ նախագահը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ