RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1853, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ԴԻՄՈՒՄ ԳՐԵՔ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ

Մ. Խ.

Երեկ երկրորդ ընթերցմամբ քվեարկվեց եւ ընդամենը 67 կողմով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի այն փոփոխությունը, որով կուտակման պարտադիր բաղադրիչը փաստորեն կամավոր է դառնում, եթե աշխատակիցը դիմում գրի գործատուին, որ չի ուզում մասնակցել կուտակային համակարգին: Սա ըստ պարտադիր բաղադրիչի ակտիվ ընդդիմախոս ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի` էական առաջընաց է: Ամբողջ խնդիրն այն է, որ պետական համակարգի աշխատողներին կարող են խորհուրդ տալ այդպիսի դիմումներ չգրել, եւ նրանք իրենց աշխատանքից զրկվելու հեռանկարը նկատի ունենալով, կարող են դիմումներ չգրել: Այսինքն, այնուամենայնիվ, կուտակայինը կաշխատի կամավորի տակ, բայց համարյա պարտադիր հրամայականով: Այդ մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ պետությունն իր մասով շարունակելու է մուծումներ անել հիմնադրամներին նաեւ պարտադիրից հրաժարվողների մասով: Այդպիսով աշնանը, երբ կգա համակարգը փաթեթով կարգավորելու ժամանակը, համակարգի «կամավոր» մասնակիցների թիվն այնքան մեծ կլինի, որ պարտադիր բաղադրիչի կարիքն այն ժամանակ բոլորովին չի լինի: Համենայնդեպս, վերջին փոփոխությունը միայն 18 դեմ ձայն ստացավ, սրանց մեջ էին պատգամավորներ ՀԱԿ-ից, «Ժառանգությունից», ՕԵԿ-ից: Վերջինիս առաջարկը մերժվել էր, նրանք հայտարարեցին դեմ քվերակելու մասին : Իսկ 29 պատգամավոր «ձեռնպահ» էր քվեարկել:

Փոփոխությամբՙ կուտակայինը չփոխանցելու դեպքում նաեւ գործատուն տույժ ու տուգանքի չի ենթարկվում, ընդ որում` օրենքը հետադարձ ուժով է օժտված ` 2014 հունվարի 1-ից ներառյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ