RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1874, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՍԱՌՈՒՅՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԻ

Պ. Ք.

Անտարկտիդայի արեւմտյան մասում խոշոր սառցադաշտերի հալքի տեմպերի եւ պատճառների վերաբերյալ անցկացված երկու նոր հետազոտությունների արդյունքների կապակցությամբ Le Monde թերթը մասնավորապես գրում է. «Անտարկտիդայի արեւմուտքում խոշոր սառցադաշտերի հալքը կարող է կլիմայի տաքացման պայմաններում հանգեցնել Համաշխարհային օվկիանոսի ջրերի մակարդակի 1 մետրանոց բարձրացմանը: Այդ պրոցեսը թվում է անշրջելի»:

Նոր հետազոտություններին նվիրված հոդվածում նշվում է. «Առաջին հետազոտությունը հիմնված է 40 տարվա դիտարկումների վրա: Դրանք ցույց են տալիս, որ Անտարկտիդայի արեւմուտքումՙ Ամունդսենի ծովում, ամենախոշոր սառցադաշտերի նահանջը «հասել է անդառնալիության կետին»: Կալիֆոռնիայի համալսարանի սառցագետ Էրիկ Պինյոն ասում է, որ այդ շրջանի վեց ամենամեծ սառցադաշտերի հալքը արդեն զգալի չափով նպաստել է օվկիանոսի մակարդակի բարձրացմանը: Այդ սառցադաշտերի ջուրը կարող է օվկիանոսների մակարդակը բարձրացնել 1,2 մետրով: Սառցադաշտերը հալչում են շատ ավելի արագ, քան կանխատեսվել էր»:

Առաջիկա հարյուրամյակում ջրի մակարդակը կարող է բարձրանալ 3 մետրով, շարունակում է թերթը:

Երկրորդ հետազոտության հեղինակները անդրադարձել են Անտարկտիդայի արեւմուտքի Thwaites խոշորագույն սառցադաշտին, որի լայնությունը 120 մետր է: Համակարգչային մոդելներ կազմելովՙ գիտնականները պարզել են, որ տվյալ սառցադաշտի քայքայումն արդեն սկսվել է: Այն կարող է անհետանալ երկուսից մինչեւ հինգ հարյուրամյակի ընթացքում: Դրա հետեւանքով օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60 սանտիմետրով: Վաշինգտոնի համալսարանի սառցագետ Յան Զուգինն ասում է, որ, համակարգչային մոդելների համաձայն, ապագայում հալքն արագանալու է: Ըստ որում, իրավիճակը կայունացնող որեւէ մեխանիզմ առայժմ գոյություն չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ