RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1668, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄԸ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է

Պ. Ք.

Ֆրանսիայի Ռենն քաղաքում ապրիլի 11-12-ը անցկացվում է «Լիբերասիոն» թերթի «2030» համաժողովըՙ նվիրված կիբեռնետիկական պատերազմի վտանգներին: Համաժողովի մասնակիցների թվում է Իսրայելի ներքին անվտանգության նախկին նախարար Մեիր Շեետրիտը, որը թերթի էջերում արտահայտել է մի շարք նկատառումներ:

Իսրայելցի պաշտոնյան մասնավորապես նշում է, որ համացանցը թեեւ դյուրացրել է մեր կյանքը, բայց ունի նաեւ վատ կողմեր: Կիբեռպատերազմը արդեն իսկ դարձել է պատերազմների բաղկացուցիչ մասը: Այն ունի երկու նպատակՙ 1. կազմալուծել հակառակորդի կայքերը եւ այնտեղ ստորագրություն թողնել նրա խոցելիությունը ցուցադրելու համար, 2. վնասել հակառակորդի ենթակառույցները:

«Հզբոլլահի» եւ Իսրայելի հերթական հակամարտությանՙ Լիբանանի երկրորդ պատերազմի ժամանակ ցանցահենները գրոհեցին իսրայելական կայքերը: Իսրայելցի ցանցահենները հակադարձեցին: Երկու կողմերը վնասներ կրեցին: Այսօր որեւէ պետություն տապալելու համար հարկ չկա ունենալ բանակ, տանկեր եւ ռազմօդանավեր, համակարգիչը եւ ստեղծնաշարը բավական են: 2007 թվականին Էստոնիան լրջորեն տուժեց ցանցահենների գրոհից: Խափանվեցին հաղորդակցությունները, բանկային համակարգը եւ էլեկտրամատակարարումը:

Իսրայելում գործում է Israeli National Cyber Bureau (INCB) հաստատությունը, որը միավորում է անվտանգության հատվածի եւ պաշտպանության նախարարության շատ կազմակերպություններ: Դրանք բոլորը ենթարկվում են վարչապետին: Ենթակառույցների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ընդհանուր հայեցակետի ու ռազմավարության գոյություն: Խոսքը ընդհանուր էկոհամակարգի մասին է, որը ընդգրկում է արդյունաբերությունը, անվտանգությունը, կրթությունը եւ կառավարությունը: Մասնավորապես անհրաժեշտ է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները: Հետազոտական աշխատանքը խթանելու համար անհրաժեշտ են ֆիզիկայի ու մաթեմատիկայի գծով բարձրակարգ ուսանողներ:

Կիբեռպատերազմի առաջնահերթ թիրախներն են հակառակորդի ենթակառուցվածքի տարրերըՙ ջուրը, էլեկտրականությունը, տրանսպորտը, բանկերը, սակարանը: 2011 թվականին NASA-ն հաստատեց, որ երկու տարում 13 գրոհ է ձեռնարկվել իր տեղեկագիտական համակարգի դեմ, եւ ինքը կորցրել է տիեզերակայանի վերահսկողությունը: Դարձյալ 2011-ին ամերիկյան «Լոքհիդ Մարին» պաշտպանական ձեռնարկությունը պարզեց, որ ցանցահենները ձեռք են բերել իր F-35 նորագույն ռազմավարական օդանավերի գծագրերը:

Սաուդցի ցանցահենները 2011 թ. կորզեցին 400 հազար իսրայելցիների վարկային քարտերի տվյալները: Իսրայելցիները պատասխան քայլ ձեռնարկեցին: Նույն թվականին ցանցահենները թափանցեցին Իլինոյսի եւ Տեխասի նահանգների ջրաբաշխիչ համակարգերՙ ԱՄՆ-ին ցուցադրելով իր անպաշտպանվածությունը:

Վաշինգտոնի համալսարանի գիտաշխատող Դեւիդ Դիտրիխը կարծում է, որ կիբեռպատերազմը պահանջում է տարիներով մշակված պաշտպանության ու հարձակման շատ բարձր մակարդակի ծրագրավորում եւ խոշոր դրամական ներդրումներ: Այստեղ անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ:

Իսրայելն աշխարհում ամենքից շատ է ենթարկվում կիբեռգրոհներիՙ տարեկան մոտ 100 հազար գրոհ: Այդուհանդերձ, երկրների կիբեռպաշտպանվածության աստիճանը նշող McAfee Treats Report կազմակերպությունը առավել պաշտպանված երկրներ է համարում Իսրայելը, Շվեդիան եւ Լեհաստանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ