RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-05-16 00:34:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1632, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 29

«ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ ԵՂԲՈՐԴ» ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի, ապրիլի 23-ին ձեւավորվեց հանձնախումբՙ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի իրականացման նպատակով: Այդ ծրագրով թողարկվել են բացիկներ, եւ դրանց վաճառքից գոյացած գումարով նախատեսվում է գնել բնակարան Վանաձորի Սանկտ-Պետերբուրգյան տնակային ավանում բնակվող (5/3-1-1 տնակ) խիստ կարիքավոր Քալաշյան ընտանիքի համար: Բացիկների տպագրությունն անհատույց կատարվել է Վանաձոր քաղաքի «ՍԻՄ տպագրատուն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկազ Սիմիկյանի կողմից: Հանձնաժողովում ընգրկված են Լոռու մարզպետարանի Վանաձորի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մտավորականներ:

Ընտանիքի հայր Սամվել Քալաշյանը արցախյան պատերազմի մասնակից է: Հիվանդության հետեւանքով դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Ներկայումս գործազուրկ է, ստանում է 24.500 դրամ թոշակ:

Կինը` Անահիտ Էվոյանը, տնային տնտեսուհի է, գործազուրկ, հաշմանդամ որդու խնամակալն է: Դուստրը` Ռուզաննա Սամվելի Քալաշյանը (26 տարեկան), չի աշխատում, գործազուրկ է: Որդին` Միքայել Սամվելի Քալաշյանը (25 տարեկան), մանկուց հաշմանդամ է, ունի հաշմանդամության 1-ին կարգ, տեղաշարժվում է սայլակով: Թոշակ է ստանում` 18.000 դրամ:

Ընտանիքը նպաստառու է, ստանում է ամսական 16.000 դրամ:

Ազատամարտիկը չի ընդգրկվել ՀՀ կառավարության կողմից տրամադրվող բնակարանային ծրագրում, քանզի հաշմանդամության կարգավիճակ ստացել է պատերազմից հետո:

Ծրագիրը լայն արձագանք է գտել Վանաձոր քաղաքի ազգաբնակչության կողմից: Բացիկների գնմանը մասնակցություն են ցուցաբերում հիմնարկ¬ձեռնարկությունները, պետական եւ հասարակական հաստատությունները, բարձրագույն կրթական հաստատությունները եւ անհատ քաղաքացիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ