RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014



Տեղադրվել է` 2014-05-16 00:34:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1919, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ԳԱԼԻՍ Է ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԵՇՏ ՏԱՆ ՍՊՈՐՏԻՆ

Էջը պատրաստեց ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ

«Մոտ երկու տարի հետո հրաժեշտ կտամ բռնցքամարտին»,- երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ընթացքում: Հայ բռնցքամարտիկն այս օրերին գտնվում է Հայաստանում եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր վերջին հաղթանակների եւ առաջիկա ծրագրերի մասին:

Արթուրը երիտասարդ տարիները նվիրել է սպորտին, հիմա ուզում է հանգստանալ ու կյանքը վայելել. «Կյանքում ավելի վատ բան չկա, քան երբ մարդ ծարավ եւ սոված է: Բայց պետք է քաշ գցես, անընդհատ պարապես, որը տեւում է շաբաթներ, ամիսներ, տարիներ... Դրա համար, երբ ժամանակը գալիս է, պետք է անցնես կյանքը վայելելուն»: Կարիերան ավարտելուց հետո էլ Արթուր Աբրահամը ցանկանում է լինել սպորտային ոլորտում, բայց մարզչի բարդ պարտականությունը ստանձնել մտադիր չէ: Ապագայի համար արդեն ստեղծել է իր աշխատանքը, բայց փակագծերը բացել չի ցանկանում: Միայն ասում է, որ օրը 24 ժամ էլ զբաղվի այդ գործով, էլի բավական չէ:

Մոտ երկու տարվա ընմիջումից հետո Արթուրը` Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտում հաղթանակի շնորհիվ վերադարձրեց աշխարհի չեմպիոնի իր գոտին. «Կյանքը կարող է շատ հաճելի լինել, բայց երբ քո քրտինքով վաստակած գոտին քեզ մոտ չէ` ոչնչից հաճույք չես ստանում: Թերեւս սա աենաբարդ մենամարտն էր»:

Աշխարհի չեմպիոնը մինչեւ Հայաստան վերադառնալը, Նիկոլա Սյեկլոչայի հետ մենամարտում պաշտպանեց տիտղոսը: Նույնիսկ մեկ ձեռքով, բայց հայկական դպրոցի հնարամտությամբ «Արթուր Արքան» հաղթեց Մոնտենեգրոն ներկայացնող մարզիկին. «Ձեռքիս ջիլերը կտրվել էին, եւ փոքրիկ ոսկորներ պոկվել: Սակայն այս մասին չհայտարարեցինք` հակառակորդը հոգեպես ավելի կուժեղանար»: Աջ ձեռքը հայ բռնցքամարտիկը վնասել էր դեռ Շտիգլիցի հետ մենամարտում: Գիպսը` միայն վերադառնալուց առաջ է հանել:

Արթուրը պատրաստ է մենամարտել այն բոլոր բռնցքամարտիկների հետ, ում պարտվել է: Մինչեւ տարեվերջ երկու մենամարտ կունենա, իսկ թե ովքեր կլինեն մրցակիցները, երբ եւ որտեղ կկայանան դրանք, կորոշեն պրոմոութերները: Արթուրը մեծ ցանկություն ունի ռինգ դուրս գալ նաեւ Երեւանում, սակայն առաջնային խնդիրը տիտղոսը պահպանելն է:

Ֆուտբոլը` Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկի հոբբին է: Երկրպագում է «Բարսելոնային», սիրում է նաեւ Դորտմունդի «Բորուսիային»: Հենրիխ Մխիթարյանի հետ լավ հարաբեություններ ունի: Միմյանց խաղերին ներկա գտնվելու դեռ շատ առիթներ կլինեն, որովհետեւ երկուսն էլ ցանկություն ունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 16-05-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ