RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014



Տեղադրվել է` 2014-05-23 00:54:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1943, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 28

FPWC-Ն ԵՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆՇԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

www.fpwc.org, http://www.worldlandtrust.org/

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենսաբազմազանության միջազգային օրը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել: Այն կայացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Ասուլիսին մասնակցել է բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» միջազգային ընկերության պատվիրակությունը, որը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միակ գործընկերն է հարավային Կովկասի տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կողմերի համատեղ ջանքերով իրականացված ծրագրերի արդյունքները:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի նպատակն է սթափեցնել մարդկությանը եւ իրականացնել բնապահպանական կրթության շարունակական ծրագրեր: Հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ գյուղական համայնքները դաշնակցում են ընդդեմ անտարբերությանՙ բնության համար անդառնալի բարդ հետեւանքների հիմնական աղբյուրի: Շրջակա միջավայրի հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը մարդկության մարտահրավերն է: Ժամանակն է, որ մենք սկսենք գիտակցել էկոլոգիական խնդիրները եւ միջոցներ ձեռնարկենք դրանց կանխարգելման ուղղությամբ: Վաղը կարող է արդեն ուշ լինել: Այս ծրագրերի միջոցով մենք պետք է մարդկանց օգնենք հասկանալ, որ բնության պահպանությունը նույնքան կարեւոր է, որքան պետական սահմանն անառիկ պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հանդիպման վերջում բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջոն Բարթոնը , ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը պարգեւատրել է շնորհակալագրովՙ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար:

Ասուլիսն ավարտվել է խորհրդանշական ծառատունկով:

Բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրման օրվանից (1989թ.) ապահովում է կենսաբազմազանությամբ հարուստ եւ վտանգված տարածքների պահպանությունՙ նպաստելով բնապահպանական շուրջ 400,000 հա տարածքների վերականգնմանը եւ պահպանմանը Ասիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր:

Կառույցների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել`

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 23-05-2014

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ