RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2318, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԹՈՒՐՔԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ՄԵՐ ՏԱՐԵԼԻՑԸ ՎԵՐԱԾԵԼ ԻՐ ՏԱՐԵԴԱՐՁԻ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական մեկնարկը, որով փաստորեն սկսվում է համազգային մեր կարողությունների, եռանդի ու նպատակասլացության ստուգատեսըՙ ազգային մեր տեսլականի իրականացման ճանապարհին, որը խոստանում է դեռ երկար լինել:

Բնականաբար կրավորական դիրք չի ընդունել եւ չի ընդունելու Թուրքիան, որի պատրաստած ծուղակներին ու հակաքայլերին, որոնք ամենեւին նոր չեն, պատրաստ պետք է լինենք աչալրջորեն: Առայժմ հայտնի է միայն, որ Անկարան պատրաստվում է անցնել հուժկու հակահարձակողականիՙ մեր ջանքերի ազդեցությունը նսեմացնելու եւ Ոճիրը որպես «համընդհանուր ողբերգության» հետեւանք ցույց տալու ուղղությամբ:

Դեռեւս 3 տարի առաջ, Ստամբուլում, միջազգային մի ֆորումի ժամանակ, որի մասնակիցները բացառաբար օտարազգիներ էին, պատասխանելով իմ մեկ հարցին, արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հարկ համարեց նշել, որ իր երկիրը պատրաստվում է 1915 թ.ին միջազգային տարողությամբ, տարբեր երկրներ ծովային ուժերի մասնակցությամբ, նշել Գալիբոլուիՙ Դարդանելի նեղուցի ճակատամարտի 100-ամյակը: (Ինչպես հայտնի է, ճակատագրական այդ ճակատամարտում անգլիական ու ֆրանսիական ռազմանավերին չհաջողվեց վերջնականապես կազմաքանդել Դարդանելի նեղուցի երկու կողմերում գերմանա-թուրքական հրետանային պաշտպանությունը, ինչը ճակատագրական եղավ ոչ միայն Անտանտի երկրների ու հատկապես Ռուսաստանի, այլեւ, առաջին հերթին, մեր ժողովրդի համար)՛:

Նույնՙ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մեր պետական հանձնաժողովի նիստում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ թուրքերը պատրաստվում են այդ ճակատամարտի 100-ամյակը նշել 2015 թ. ապրիլի 25-ին, այսինքնՙ ճիշտ հաջորդ օրը Ապրիլի 24-ի... Այնինչ Դարդանելի վերջին հրետանակոծումները տեղի են ունեցել, ըստ դրան ականատեսՙ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մարգենթաուի հուշերի, 1915-ի մարտի 18-ին, որից հետո, ծանր կորուստներ կրելով, անգլո-ֆրանսիական ռազմանավերը հեռացել են դեպի Միջերկրական ծով, այլեւս չվերադառնալու համար, առանց իմանալու, որ եւս 15 րոպե Դարդանելի ամրությունները ռմբակոծելու դեպքում թուրքերի (գերմանացիների) մոտ որեւէ արկ մնացած չէր լինելու:

Անշուշտ որեւէ երկիր, այդ թվում Թուրքիան, իրավունք ունի նշելու 100-ամյակը Առաջին աշխարհամարտի, որպես մասնակիցը դրա: Կարող է նաեւ առանձին կարեւորությամբ նշել այս կամ այն ճակատամարտի տարեդարձը: Սակայնՙ առանց խախտելու թվականները: Ընթացիկ տարին 100-ամյակն է այդ աշխարհակործան պատերազմի, որին Թուրքիան գործնականորեն մասնակցել է 1914-ի սեպտ.ի 27-ից սկսյալ, իսկ Դարդանելի ճակատամարտը, ինչպես տեսանք, ավարտվել է հաջորդ տարվա մարտի 18-ին:

Հետեւաբար թվականների այս խաղը, պատմական իրողությունների այս ձեռնածությունը ունի ընդամենը մեկ նպատակՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վերածել կոկորդիլոսի արցունքներով հեղեղված թուրքական հաղթական տարեդարձի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ