RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1586, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՎՐՈՀՈՌԵՏԵՍՆԵՐԻ ԵՎ ԱՋԵՐԻ ԹԻՎԸ

Պ. Ք.

Եվրոխորհրդարանի մայիսի 25-ի ընտրությունների արդյունքները վկայում են, որ այնտեղ մեծամասնություն կազմող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը զգալի կորուստ է ունեցել: Կուսակցությունը խորհրդարանի նոր կազմում (751 տեղ) կունենա 212 տեղՙ 2009 թ. իր ունեցած 274-ի դիմաց:

Երկրորդ տեղում է Սոցիալիստների եւ ժողովրդավարների առաջադիմական դաշինքը (187 տեղ կամ քվեների 24,9 տոկոսը): Երրորդ տեղը կզբաղեցնի Ազատականների եւ ժողովրդավարների եվրոպական դաշինքը (72 տեղ, 9,59 տոկոս): «Կանաչները» ստացել են 55 տեղ (7,32 տոկոս): Նրանց հաջորդում են «Եվրոպացի պահպանողականներ եւ բարեփոխականներ» դաշինքը (45 տեղ, 9,59 տոկոս), «Եվրոպացի միացյալ ձախեր- հյուսիսի ձախ կանաչներ» խմբակցությունը (43 տեղ, 5,73 տոկոս) եւ «Ազատության եւ ժողովրդավարության Եվրոպա» խմբակցությունը (35 տեղ, 4,66 տոկոս): Անկախ պատգամավորները խորհրդարանում կունենան 39 տեղ (5,19 տոկոս):

Մնցայալ 63 տեղերը կզբաղեցնեն խորհրդարանում առայժմ խմբակցություններ չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նշում է Եվրոխորհրդարանի կայքէջը: Նման ուժերից են ծայրահեղ աջերը եւ եվրոհոռետեսները, որոնք նախորդ ընտրությունների (2009 թ.) համեմատությամբ զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշները: Օրինակ, Ֆրանսիայում Մարին Լը Պենի ծայրահեղ աջ Ազգային ճակատը ստացել է բոլոր քվեների 25 տոկոսը (կառավարող սոցիալիստներըՙ 14 տոկոս), իսկ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակից Միացյալ թագավորության անկախության կուսակցությունը իր երկրում ստացել է քվեների ավելի քան 30 տոկոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ