RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 13:57:51Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:02:00Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ. ԱԳՆ
2020-08-05 13:01:32Կորոնավիրուսի 288 նոր դեպք, 478 առողջացած, 2 մահ
2020-08-05 11:23:08Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 3 հայ է զոհվել
2020-08-05 02:11:05Առնվազը 50 սպանված և մոտ 3 հազար վիրավոր(տեսանյութ-թարմացված-2)
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1590, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍ. «ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԼՐՏԵՍՈՒՄ ԵՆ ՄԵԶ»

Պ. Ք

Լրտեսման համաշխարհային ցանց ստեղծած գերտերությանՙ ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը պնդում է, թե ֆրանսիացիները չինացիներից հետո ամենից «ընդունակ» են արդյունաբերական լրտեսության բնագավառում:

Այս կապակցությամբ «Ֆիգարո» թերթը գրում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) եւ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի բացահայտումներն ապացուցեցին, որ ամերիկացիներն անվարան գաղտնալսում են մոլորակի մնացյալ մասին, ներառյալ դաշնակից պետությունների ղեկավարներին, օրինակՙ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Սակայն ամերիկացիներին բնավ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը համարձակվում է իրենց լրտեսել:

Նախագահներ Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի վարչակազմերում պաշտպանության քարտուղարի պաշտոն զբաղեցրած Ռոբերտ Գեյթսը օրերս Նյու Յորքում կազմակերպված կոնֆերանսի մասնակիցներին բացատրում էր, որ ԱՄՆ-ը պետք է զգուշանա իր տնտեսական գործընկերներից: Տեղին է հիշեցնել, որ հենց մայիսի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան մեկնելու օրը, Վաշինգտոնը հայտարարեց, թե մի քանի չին սպաներ արդյունաբերական գաղտնիքներ են կորզել ԱՄՆ-ից: Դրանից հետո Ռոբերտ Գեյթսը Նյու Յորքում պնդեց, որ Չինաստանը ամերիկացիների շահերին սպառնացող միակ երկիրը չէ եւ որ «հավանաբար 12-15 երկրներ գողանում են ամերիկյան տեխնոլոգիան»:

Առավել հնարամիտ լրտեսների այդ ցանկում Գեյթսը չինացիներից անմիջապես հետո նշել է ֆրանսիացիներին: The Diplomat կայքէջը մեջբերում է նախկին նախարարի հետեւյալ պնդումը. «Նրանք մեզ լրտեսում են վաղուց: Այդ երեւույթը գոյություն ունի 17-րդ դարիցՙ Լյուդովիկոս 14-րդի ժամանակներից: Պետական ծառայությունները եւ արդյունաբերողները աշխատում էին ձեռք-ձեռքի տված»:

Գեյթսի խոսքերովՙ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները, օրինակ, սովորություն ունեն թափանցել ամերիկացի ղեկավարների հյուրանոցային համարներ եւ կորզել նրանց նոութբուքերի պարունակությունը:

Պաշտպանության նախկին նախարարը հավաստիացնում է, թե ԱՄՆ-ը իբր երբեք չի զբաղվել արդյունաբերական լրտեսությամբ: Ի դեպ, ժամանակին նա ղեկավարել է նաեւ ԿՀՎ-ն: Գեյթսը ընդունում է, որ որպես ԿՀՎ տնօրեն ինքը փորձել է օրինականացնել արդյունաբերական լրտեսությունը, բայց միաժամանակ հավատացնում է, թե Առեւտրի նախարարությունը մշտապես մերժել է իր այդ առաջարկությունները:

Ի դեպ, Էդուարդ Սնոուդենի բացահայտումներից առաջ ամենքը կարծում էին, թե ամերիկացիները երբեք չեն փորձել գաղտնալսել իրենց դաշնակիցներին, բայց հիմա արդեն դժվար է հավատալ ամերիկացի պաշտոնյաների պնդումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ