RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1520, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան: Ով էլ ուզում է վերջինս լինի, անգամ` Էրդողանը, թեկուզՙ Էրդողանը, մանավանդ` Էրդողանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում Հայաստանի նախագահը` Թուրքիայի անանուն նախագահին հասցեագրած իր հրավերքը սահմանել է հետեւյալ բառերով` «Հրավիրում եմ`...առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին», որոնք, հայտնի է, առավելաբար` Ծիծեռնակաբերդում են: Հետեւաբար Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է հենց Ծիծեռնակաբերդ` խոնարհման, ընդունումի, զղջման:

Ուրեմն արդար չեն նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանի նախագահը Թուրքիայի նախագահին Հայաստան է հրավիրել, այն էլ, ինչպես նշվում է, հերթական անգամ: Սա աննախադեպ հրավերք է, սա երկկողմ հարաբերությունները, զույգ արձանագրությունները, դիվանագիտական կապերը համապատասխանաբար բարելավելու, վավերացնելու ու հաստատելու հրավերք չէ, որովհետեւ սա հրավերք չէ` Հայաստան:

Մարդիկ կան, ովքեր գտնում են, թե ի՞նչ կարիք կար հրավիրել Թուրքիայի նախագահին, եթե արդեն իսկ հայտնի է, որ վերջինս չի ժամանելու: Իսկ, ինչո՞ւ, ուրեմն չհրավիրել Թուրքիայի նախագահին, եթե հաստատ գիտենք, որ նա չի ժամանելու: Ինչո՞ւ կորցնել այս հնարավորությունը, ամբողջ աշխարհի առջեւ հայտարարելու, որ մենք` Հայաստանում, անգամ Ծիծեռնակաբերդում Թուրքիայի որեւէ նախագահին ընդունելու խնդիր չունենք, այդ վերջինս խնդիր ունի` Ծիծեռնակաբերդում, ու հենց այդ խնդրի պատճառով էլ չի ժամանելու:

Մարդիկ էլ կան, ովքեր պնդում են, թե Հայաստանի նախագահի հրավերքը ագրեսիվ էր, ասել կուզի` բարեկիրթ չէր, մի տեսակ նորմալ չէր, զուրկ էր միջպետական էթիկական նորմերից եւ հոխորտանք էր հիշեցնում: Իսկ ինչպե՞ս պետք է հրավիրի Հայաստանի նախագահը Թուրքիայի նախագահին` Ծիծեռնակաբերդ, եթե ոչ ագրեսիվ, իսկ ինչո՞վ չի համապատասխանում ՀՀ նախագահի այս կոնկրետ հրավերքը` միջպետական էթիկայի նորմերին, երբ այդ իսկ նորմերին չի համապատասխանում մարդկության դեմ հանցագործության հերքումն ու դրա զոհերի հիշատակին խոնարհվելուց հրաժարումը, արդեն 100 տարի շարունակ:

Մարդիկ էլ կան, ովքեր գտնում են, որ Սերժ Սարգսյանն, այս հրավերքն անելով, հերթական անգամ սխալվեց, որովհետեւ, չի բացառվում, որ թուրքերը այս անգամ էլ օգտվեն ընձեռված հնարավորությունից, ու ամեն ինչ ի նպաստ իրենց շուռ տան: Այսինքն, թուրքական պատվիրակությունն իրոք ժամանի Երեւան, ու դրանով իսկ հերթական անգամ փակի աշխարհի աչքերը` իբր «հայերի հետ բարիդրացիություն ենք անում ու նրանց հետ խնդիր չունենք»:

Բայց նախ, Հայաստանի նախագահը թուրքական պատվիրակություն չի հրավիրել, այլ անձամբ Թուրքիայի նախագահին: Եւ հետո, Հայաստանի նախագահը Թուրքիայի նախագահին Հայաստան չի հրավիրել` զբոսնելու, այլ կոնկրետ` Ծիծեռնակաբերդ:

Իսկ Ծիծեռնակաբերդն ու Հայաստանը տարբեր բաներ են, չնայած, որ Ծիծեռնակաբերդը գտնվում է Հայաստանում:

Ուրեմն, եթե Հայոց ցեղասպանության հարցի առաջին մասը պետք է լուծված համարել, ճիշտ այն պահից, երբ Թուրքիայի նախագահը, ով էլ նա լինի, գա ու խոնարհվի Ծիծեռնակաբեդում, ապա ինչո՞ւ հենց այսօրվանից չսկսել լուծել Ցեղասպանության հարցը:

Կամ այն էլ ինչպե՞ս պետք է սկսվի լուծվել, եթե ոչ Թուրքիայի նախագահի` Ծիծեռնակաբերդ գալով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ