RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1932, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպե՞ս են դրանք փոխվել վերջին վեց տարիներին Հայաստանում

Ի՞նչ են անում մարդիկ, երբ նրանց եկամուտներն ավելանում են: Առաջին անհրաժեշտության ծախսերը հոգալուց հետո, սկսում են մտածել թանկարժեք գնումների կամ ստացվող գումարից հավելյալ եկամուտ ստանալու մասին: Ամենաթանկարժեք գնումն անշարժ գույքն է, ապա ավտոմեքենան, իսկ խնայողություններից եկամուտ ստանալու ամենահեշտ եւ առանց ռիսկի ճանապարհը բանկային ավանդ ձեւակերպելն է` տարեկան մինչեւ 15 տոկոս եկամտաբերությամբ: Ակնհայտ է, որ մեքենա գնելը կամ բանկում ավանդ դնելը խոսում է հավելյալ եկամուտի առկայության եւ բարեկեցության որոշակի մակարդակի մասին: Այսինքն, այս ցուցանիշների բարելավումը կամ վատթարացումը կենսամակարդակի բարձրացման կամ անկման անուղղղակի վկայություններ են: Այս առումով հետաքրքրական է, թե ինչպե՞ս են փոխվել այդ ցուցանիշները Հայաստանում նախաճգնաժամային, ճգնաժամային եւ հետճգնաժամային տարիներին:

Նախ` ներկայացնենք բանկերում ավանդների ներդրման ցուցանիշները, որոնք վերցրել ենք Հայաստանի բանկերի միության եւ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից.

2008 թ.` 455 մլրդ դրամ

2009 թ.` 706 մլրդ դրամ

2010 թ.` 777 մլրդ դրամ

2011 թ.` 1 տրլն 53 մլրդ դրամ

2012 թ.` 1 տրլն 132 մլրդ դրամ

2013 թ.` 1 տրլն 612 մլրդ դրամ

Տեղեկացնենք, որ բանկերում ավանդ ներդրողների մոտ կեսը ֆիզիկական անձինք են եւ նրանց ներդրումների աճի դինամիկան հիմնականում համընկնում է ընդհանուր դինամիկայի հետ: Ինչպես երեւում է ներկայացված տվյալներից, 2008-ին հաջորդած 2009-ին` ճգնաժամային տարում, ավանդներն ավելացել են: Սակայն այս պարագայում առկա է այլ երեւույթ: Պահանջարկի անկումը իրավաբանական անձանց ստիպեց որոշակի գումարներ ներդնել բանկերում, իսկ ֆիզիկական անձինք դա արեցին ճգնաժամի հավանական կորուստներից զերծ մնալու նկատառումներով: Այն, որ 2010-ին ավանդները էական աճ չունեցան, վկայում է, որ 2009-ին եկամուտներ, հետեւաբար եւ խնայողություններ չկուտակվեցին: Տնտեսական աճի դինամիկայի մեկ տարի ուշացումով անդրադարձը բանկային ավանդների վրա երեւում է նաեւ հաջորդ տարիների ցուցանիշներից: Մասնավորապես, 2012-ի ավելի քան 7 տոկոս տնտեսական աճն արտացոլված է հաջորդ տարի ավանդների ավելի քան 500 մլն դրամ ավելացմամբ:

Մինչ Հայաստան ավտոմեքենաների ներմուծմանն անդրադառնալը ներկայացնենք նաեւ բանկերի կողմից տրամադրվող վարկերի դինամիկան նույն տարիներին.

2008 թ.` 628 մլն դրամ

2009 թ.` 724 մլն դրամ

2010 թ.` 891 մլն դրամ

2011 թ.` 1 տրլն 250 մլրդ դրամ

2012 թ.` 1 տրլն 527 մլրդ դրամ

2013 թ.` 1 տրլն 798 մլրդ դրամ

Ի տարբերություն ավանդների, տնտեսության վիճակի արտացոլումը վարկերի տրամադրման վրա երեւում է անմիջապես նույն տարվա ընթացքում: 2009-ին վարկերի էական ավելացում չի արձանագրվել, 2010-ին փոքր-ինչ ավելի բարվոք ցուցանիշ է արձանագրվել, իսկ հաջորդող տարիներին արդեն վարկերի միջին տարեկան 250-300 մլն դրամի աճ է արձանագրվել:

Այժմ ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշների մասին, որոնք լրացնում եւ ավելի ամբողջական են դարձնում բնակչության կենսամակարդակի փոփոխության պատկերը: Այսպիսով, համաձայն մաքսային ցուցանիշների, ըստ տարիների Հայաստան ներմուծված ավտոմեքենաների քանակը.

2008 թ.` 41910

2009 թ.` 17296

2010 թ.` 20297

2011 թ.` 29388

2012 թ.` 34672

2013 թ.` 41102

2008-ից հետո, 2009-ին ներմուծվող ավտոմեքենաների թվի կտրուկ անկումը ամբողջովին համապատասխանում է տնտեսության կացության եւ բնակչության գնողականության վիճակին: 2010-ից սկսած, տարեց-տարի ցուցանիշը բարելավվում է, իսկ անցյալ տարի այն գրեթե հասավ նախաճգնաժամային ցուցանիշին: Ընդ որում, հարկ է նշել, որ բոլոր տարիներին գերակշռել են մինչեւ 5 հազար դոլար ավտոմեքենաների ներմուծումը: 2008-ին ներմուծված ավտոմեքենաներից 10314-ը, 2009-ին` 5680-ը, 2010-ին` 9125-ը, 2011-ին` 15953-ը, 2012-ին` 20582-ը եւ 2013-ին` 25257-ը հենց այդ արժեքի ավտոմեքենաներն են: Հաջորդը 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներն են, հետո ավելի թանկերը: Օրինակ, եթե 2008-ին ներմուծված ավտոմեքենարից գրեթե 27 հազարը եղել են մինչեւ 10 հազար դոլարանոցները, ապա 2013-ին դրանց թիվը կազմել է 34 հազարը:

Այսպիսով, բերված ցուցանիշներից կարելի է որոշակի եզրակացություններ անել անցած 6 տարիներին բարեկեցության իրավիճակի վերաբերյալ: Բանկային ավանդների եւ վարկերի, թեկուզ ըստ տարիների անհամաչափ աճը, անուղղակիորեն վկայում են տնտեսական ակտիվության մասին ճգնաժամին հաջորդած տարիներին: Որքան էլ կյանքից հավերժ դժգոհողներին, որոնց գերակշիռ մասն ամենեւին էլ անապահովները չեն, այս ցուցանիշները կարող են դուր չգալ, սակայն փաստերից փախչել հնարավոր չէ: Եթե ավելանում են բանկերում ներդրվող ավանդները, ապա դա բնակչության եկամուտների ավելացման ցուցանիշ է: Եվ այնպես էլ չէ, որ դա փոքրաթիվ մեծահարուստների շնորհիվ է տեղի ունենում, քանի որ նրանք հազիվ թե իրենց գումարները պահեն հայաստանյան բանկերում: Նույնը կարելի է ասել նաեւ մեքենաների ներմուծման ցուցանիշների վերաբերյալ:

Վերջին վեց տարիներին ներմուծված մոտ 180 հազար ավտոմեքենաներից ավելի քան 80 հազարը ներմուծվել են երկու տարում` 2008-ին եւ 2013-ին, ներմուծված մեքենաների մեջ բացահայտ գերակշռություն ունեն մինչեւ 10 հազար դոլարանոց ավտոմեքենաները: Սա նշանակում է, որ այդքան մարդ գնել է ավտոմեքենա, հետեւաբար այդքան ընտանիքներ արդեն բարեկեցության այլ աստիճանի վրա են: Դարձյալ փաստենք, որ մեքենաների մեծ մասը էժան մեքենաներն են: Այսինքն, այնպես չէ, որ ներմուծվող մեքենաները մեծահարուստներինն են: Այս ամենով հանդերձ, կրկին հարկ է փաստել, որ Հայաստանում աղքատությունը դեռեւս զգալի է` բնակչության մեկ-երրորդը գտնվում է աղքատության սահմանագծից ցածր: Սակայն, ակնհայտ է, որ քաղաքական, անձնական կամ այլ նպատակներով շրջանառվող նվնվոցներն ու բողոքները` թե հետճգնաժամային տարիներին տնտեսության եւ բնակչության սոցիալական վիճակն ավելի է վատացել, ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն կամ նպատակային քարոզչություն: Փաստերն այլ բան են ասում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ