RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1757, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԲԱՐՁՐԱՔԱՇ Ս. ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցեց Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքում կայացած համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը: Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը տոնական եւ կրթական միջոցառումների շարք է, որը «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ իրականացվում է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկում ընդգրկված` մշակութային ժառանգություն ունեցող վայրերում: Այս տարի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ, Լոռվա մարզի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի»` համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում:

Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագիրն իրականացվում է FPWC-ի ամենամյա Երկրի օր քարոզարշավի շրջանակներում: Այն ենթադրում է աղբահավաք, ծառատունկ եւ այլ միջոցառումներ: Ծրագրի նպատակն է այսօրինակ միջոցառումների շնորհիվ Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքը դարձնել ավելի գրավիչ թե՛ համայնքի, թե՛ զբոսաշրջիկների համար եւ վերականգնել լքված վանքի գրավչությունը: Աղբահավաքման աշխատանքներին մասնակցել են կամավորներ տարբեր կազմակերպություններիցՙ այդ թվում նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ից:

Համալիրն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» 2014 թվականի ցանկում` տարիներ շարունակ անտեսված լինելու եւ ավելի մեծ ուշադրության ու պաշտպանության տակ առնվելու պատճառով: «Համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության ծրագիրը համայնքներին հնարավորություն է տալիս մասնակցել «Համաշխարհային հուշարձան դիտարկողի» ցանկի մեջ ընդգրկված հուշարձանների պահպանությանը: Մենք ուրախ ենք այս միջոցառումների իրականացմանն աջակցելու համար եւ հուսով ենք, որ դրանք կնպաստեն այդ վայրերի կարեւորության ամրապնդմանը»,-ասել է «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» նախագահ Բոնի Բուրնհեմը :

Առաքելական եկեղեցու առաջնորդ եւ հայ ժողովրդի սուրբ բարեխոս Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը կրող Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը նախկինում եղել է հոգեւոր համալիր: Հայաստանի հյուսիսում տեղակայված համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից եւ այլ կառույցներից: Այդ թվում` հաճախ խաչի խորհրդանիշերով փորագրված բազմաթիվ խաչքարերից եւ հուշակոթողներից: Քարե կառույցները պահպանվել են առանց տանիքիՙ ավերակների մեջ: Համալիրի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ. շատերը կարծում են, որ հիմնադրվել է 10-րդ դարում, սակայն առկա են 13-րդ դարասկզբի բազմաթիվ արձանագրություններ (Զաքարյանների իշխանության ժամանակաշրջան): Պահպանված վերջին արձանագրությունը թվագրված է 1247թ-ով: Ենթադրվում է, որ համալիրն անուշադրության է մատնվել թաթար-մոնղոլների Հայաստան ներխուժելուց հետո:

Համալիրը գտնվում է խորը կիրճի եզրին եւ անուշադրության հետեւանքով ծածկվել է գերխիտ բուսականությամբ: Բացահայտումների ցանկություն առաջացնող վանք կարելի է հասնել միայն ոտքով: Իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները եւ դրանցում շահագրգիռ կողմերի ներգրավումը կարող են դառնալ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի պահպանությանն ուղղված առաջին քայլը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ