RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1965, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«ՌՈՒՍԵՐԵՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՊԱՀԱՆՋՎԱԾ»

Երեկ Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինըՙ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ռուսական բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ քննարկելու հանրապետությունում ռուսերենի դասավանդման հիմնախնդիրները, ինչպես նաեւ ուրվագծելու համագործակցության նոր եզրեր:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց համալսարանում ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնի գործունեությունըՙ ընդգծելով, որ ռուսերենը ոչ միայն մասնագիտական, այլեւ պարտադիր առարկա է բոլոր մասնագիտությունների համար. «Ի թիվս ռուսական բաժիններ ունեցող այլ համալսարաններիՙ Մանկավարժական համալսարանն ունի մի առանձնահատկություն. առկա եւ հեռակա բաժինների դիմորդների հիմնական մասը Հայաստանի մարզերից են եւ ուսումն ավարտելուց հետո նրանք վերադառնում են մարզեր եւ ձեռնամուխ լինում ռուսերենի դասավանդմանն ու տարածմանը»:

Դեսպան Իվան Վոլինկինը կարեւորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումը. «Ներկա ժամանակներում շատ կարեւոր է երիտասարդներին փոխանցել հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ եղած դարավոր բարեկամական հարաբերությունները: Շատերը պնդում ենՙ ռուսերենը Հայաստանում վերացել է, սակայն ես այդ կարծիքին չեմ. այն շարունակում է լինել պահանջված»,- նշեց դեսպանըՙ վստահեցնելով, որ իր աշխատանքային գերակա ուղղություններից մեկն էլ հենց դա էՙ փնտրել եւ գտնել համագործակցության նոր եզրեր ու ծրագրեր:

Հանդիպման ընթացքում դասախոսները դեսպանին ներկայացրին ոլորտում առկա խնդիրները եւ առաջարկեցին լուծման իրենց տարբերակները. մասնավորապեսՙ Հայաստանում հիմնել ռոսական բազային դպրոց, համատեղ մշակել ուսանողների փոխանակման ծրագրեր, ստեղծել ռուսական գրական ստեղծագործությունների էլեկտրոնային տարբերակները եւ այլն:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը դեսպանին շնորհեց «Մանկավարժական համալսարան» մեդալՙ ի նշան հարգանքի եւ բուհում ռուսաց լեզվի եւ գրականության ուսումնասիրման, ռուսերենի ուսուցիչների պատրաստման կարեւորության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ