RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1873, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՙ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բեռլինի «Թրեշեր» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայաստան. 3000 տարվա մշակույթ արեւելքի եւ արեւմուտքի միջեւ» անունը կրող ճամփորդական ուղեցույց, որը Յասմինե Դում-Թրագութի կազմած գրքի արդիական ու ընդլայնված վերահրատարակությունն է եւ նպատակ է հետապնդում ճանապարհորդների համար այդ «արտասովոր» երկիրը բացահայտելու, իրազեկում է touristiklounge պորտալը:

Նույն տեղեկատու աղբյուրը ծանուցում է, թե աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից մեկը, որ իր բնակիչների սիրառատ բնութագրմամբ «քարերի երկիր» անունն է ստացել, տպավորում է իր լեռնաշղթաներով հարուստ բնաշխարհով եւ հազարամյակների անգին հուշարձաններով:Վերջին տարիներին շատ վայրերում բարելավվել ու զարգացել է զբոսաշրջային ինֆրակառուցվածքըՙ հետաքրքրություն ներկայացնելով հատկապես մշակույթով հետաքրքրվող զբոսաշրջիկների, ինչպես նաեւ բնության հետ շփումը, սարերն ու լեռները մագլցելու հաճույքը նախընտրողների համար:

Գիրքն ընդգրկում է աշխույժ մայրաքաղաք Երեւանը, Արարատյան դաշտը, մարզերը, կանաչ հյուսիսն ու ոչ բանուկ, վայրի հարավը, Քարահունջն ու Սեւանա լիճը, Գառնին, Սանահինը, Հաղպատը, Գեղարդը, Տաթեւը, Էջմիածինը: Գիրքը տեղեկություններ է ներկայացնում պատմության եւ ճարտարապետության, հայոց սովորույթների, ավանդույթների մասին: Գրքի հատուկ բաժնում ներկայացված են նաեւ զբոսաշրջային հայտնի ուղեգծից դուրս կածանները, որ կհետաքրքրեն արշավների սիրահարներին, կան քարտեզներ, լեզվական ուղեցույց, հայաստանյան ճամփորդությանը վերաբերող այս կամ այն հարցի վերաբերյալ գործնական ցուցումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ