RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1905, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

Ա. ՄԻԼԼԵՐ. «ԴԱՏԱՐԱՆԸ ԿԻԵՎԻՆ ՉԻ ՕԳՆԻ: ՈՒԿՐԱԻՆԱՆ ՍՆԱՆԿ Է»

Պ. Ք.

Եթե Ուկրաինան չվճարի այս տարվա հունիսի գազամատակարարման դիմաց, ապա Ռուսաստանը այդ երկիր կառաքի ճիշտ այնքան գազ, որքան պետք է ստանա Եվրոպան: Խոսքը հունիսյան գազի կանխավճարի մասին է, նշել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հունիսի 11-ին «Ռոսսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միլլերը ընդգծել է, որ «Գազպրոմը» ըստ էության, գազամատակարարման որեւէ սահմանափակում չի կատարելու. Ուկրաինան պարզապես կստանա այնքան գազ, որքան գնել է: Իսկ չվճարելու դեպքում ռուս-ուկրաինական սահմանով կանցնի միայն Եվրոպային հասանելիք գազը:

«Գազպրոմը» ուկրաինական «Նաֆտոգազին» պաշտոնապես ծանուցել է գազի կանխավճարային համակարգին անցնելու մասին: Հունիսյան կանխավճարի գումարը 1,6 մլրդ դոլար է: «Գազպրոմը» կանխավճարային հաշվարկներին է անցնում 2009 թ. «Նաֆտոգազի» հետ կնքած պայմանագրի, ինչպես նաեւ այն բանի շնորհիվ, որ 2014 թ. մարտ եւ ապրիլ ամիսներին մատակարարված գազի դիմաց Ուկրաինան ոչինչ չի վճարել: Վերջին վճարումը փետրվարինն էր, իսկ Կիեւի գազային ընդհանուր պարտքը մայիսին կազմել է ավելի քան 3,5 մլրդ դոլար:

Խոսելով Ուկրաինայի տարածքով Եվրոպա առաքվող գազի «անհետացումների» մասին, Միլլերը ընդգծել է, որ տարանցման համար պատասխանատվություն պետք է կրի Ուկրաինան:

Վերջերս Կիեւի նոր իշխանությունները շատ են խոսում ռուսական գազի թանկության մասին եւ սպառնում են գնի կապակցությամբ գանգատ ներկայացնել Ստոկհոլմի իրավարար դատարանին: Այս կապակցությամբ Ալեքսեյ Միլլերը հարցազրույցի ժամանակ հայտարարեց. «Ստոկհոլմի դատարանը չի օգնի եւ չի փրկի, քանի որ վճարումների հետ կապված խնդիրները տնտեսավարող երկու սուբյեկտներիՙ «Գազպրոմի» եւ «Նաֆտոգազի» փոխհարաբերությունների խնդիրներ չեն. այդ ամենը Ուկրաինայի, իր տնտեսության խնդիրն է: Ուկրաինան սնանկ է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ