RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1652, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԲԻԶՆԵՍԻ ՕՐԻՆԱԿ

ԱՄՆ-ից ժամանած երիտասարդների հերթական խումբն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հաջողության պատմությանը եւ հայրենիքում գործարարության զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով:

Հայաստանում գործարար մշակույթի նոր մոդել առաջարկած, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է իր օրինակով ցույց տալ աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի դրական ազդեցությունը: Տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաներից 35-ը ծանոթացել են ընկերության կառավարման մշակույթին, առաջարկվող նորարարություններին եւ շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական զարգացած լուծումներին:

«Բիզնեսի հաջողությունը սկսվում է տնտեսության զարգացմանը նպաստելու գիտակցությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետեւել ազնիվ մրցակցությանը եւ հանրությանն առաջարկել նոր լուծումներ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եւս հարգանքի դրսեւորման միջոց է` բաժանորդի, հասարակության եւ առհասարակ` երկրի նկատմամբ:

Հայրենիքի հանդեպ սերը պետք է դրսեւորվի ամենօրյա աշխատանքով, իսկ որեւէ ընկերության համար առանձնահատուկ տեղ պետք է ունենա աշխատակիցը` ամենաթանկ կապիտալը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտերկրում գործող հաջողակ կազմակերպությունների փորձի հետ համադրության արդյունքում, սփյուռքահայ երիտասարդները եկել են եզրակացության, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները կայուն են եւ մրցունակ` շուկայում առաջատարի հեղինակավոր համբավը պահպանելու եւ հետագայում եւս առաջնորդելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ