RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1960, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայություն

Արդեն քանի տարի է Հայաստանում իր ազգանվեր գործունեությունն է ծավալում «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամը: Հիմնադրամի կազմակերպած նույնանուն մրցույթը իմացաբանական հեռուստախաղ է, որի ընթացքում ՀՀ տարբեր մարզերի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներ մրցում են իրենց գիտելիքներով` հայոց լեզվի, գրականության, պատմության,աշխարհագրության, ռազմագիտության, արվեստի տարբեր ճյուղերի մասին հարցերով, դասական երաժշտության, ազգային երգ ու պարի իմացությամբ:

Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծապես կարեւորելով մատաղ սերնդի հայեցի կրթությունն ու դաստիարակությունը, հայաճանաչությունն ու նրա մեջ հայրենասիրական գաղափարների սերմանումն ու ամրապնդումը, ստանձնել է «Հայ ասպետ» իմացաբանական հեռուստամրցույթի հովանավորությունը: 2013թ. ապրիլին ստորագրվել է Բարեգործական հովանավորության համաձայնագիրը, որով «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին օժանդակություն է տրամադրվում հեռուստամրցաշարում ամեն ամսվա հաղթող երկու ավագ դպրոցներից յուրաքանչյուրի համար ձեռք բերելու դպրոցական գույք, ինչպես նաեւ գրքերՙ լրացուցիչ կրթության կենտրոնի դասընթացների կազմակերպման եւ խաղի բոլոր մասնակիցներին տրամադրելու նպատակով:

«Հայ ասպետի» 2013թ. եզրափակիչ մրցախաղին հրավիրված էր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը: Երբ հայտարարվեց, որ հաղթող թիմը կպարգեւատրվի եւ ուղեւորություն կկատարի Արեւմտյան Հայաստանի նախկին գավառներով, Արա Աբրամյանը խոսք խնդրեց. «Իմ կարծիքով,- ասաց նա,- երեք մասնակից թիմերն էլ դուրս գալով եզրափակիչ փուլՙ արժանի են խրախուսման: Մենք կավելացնենք մրցանակային դրամագլուխը, որպեսզի բոլորն էլ մեկնեն ուղեւորության»: Դահլիճը եւ հատկապես դպրոցականները բուռն ծափահարություններով ընդունեցին Արա Աբրահամյանի առաջարկությունը:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի հովանավորությամբ «Հայ ասպետ» իմացաբանական հեռուստամրցույթի 2013թ. եզրափակիչ խաղի բոլոր մասնակիցները (թվով 14 դպրոցական) հունիսի վերջին կմեկնեն Արեւմտյան Հայաստան: Ուղեւորության ընթացքում կնկարահանվի նաեւ «Նախնիների կանչը» ֆիլմը, որը եթեր կտրվի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ