RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1676, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԴՈԿՏ. ԴԵՐԱՆՅԱՆԻ ԳԻՐՔԸՙ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

Հ. Ծ.

Դոկտ. Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Կալվին Քուլիջը եւ Հայ որբերի հյուսած գորգը» գիրքը, որն անգլերենով արդեն երկրորդ հրատարակությամբ է լույս տեսել Ամերիկայում, այժմ Մուրիել Միրաքվայսբախի հետեւողական միջնորդությամբ Բեռլինում գերմաներեն լեզվով է հրատարակվել «Armenische Waisenteppich» խորագրով:

«Վերլագ Հանս Շիլլեր» հրատարակչությունը հայտնի է, ըստ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկատվության, հայկական հարցերի շուրջ գրված գրքերի լույս ընծայմամբ: Թարգմանիչն է Օրտրուն Կրամերը: Նախատեսված է, որ Գերմանիայում հայկական դեսպանատունը կազմակերպի նոր գրքի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի հայկական թանգարանում բացված հինգ «որբ» գորգերի ցուցահանդեսի առթիվ (որը տեւել էր մինչեւ մայիսի 25-ը) դոկտ. Դերանյանը ասել էր. «Որբերի հյուսած գորգը դեռեւս որբացած է մնում փակի տակՙ Սպիտակ տանը», մատնանշելով ցուցասրահի պատերին 6-րդ գորգի տեղը, որը բաց էր թողնվել, այն հույսով, որ մի օր Սպիտակ տանը պահվողՙ հայ որբուհիների ձեռքով հյուսված հայտնի գորգը եւս իր արժանի տեղը կզբաղեցնի թանգարանում:

Թուրքաշատ Գերմանիայում գրքի հրատարակումը հավանաբար նոր կրքեր է բորբոքելու, ենթադրում է շաբաթաթերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ