RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1538, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՋՈՂ ՀԱՄԵՐԳ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի լոնդոնյան մասնաճյուղի եւ հովանավորությամբ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում Հայոց եկեղեցվո թեմի, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան եւ հայկական համայնքային խորհրդի, Սբ. Եղիշե եկեղեցու համերգային դահլիճում մայիսի 28-ին կայացել է «Արամ Խաչատրյան» եռյակի համերգըՙ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտորի 110-րդ տարեդարձին:

Ըստ այդ առթիվ ստացված տեղեկատվության, ծրագրված է եղել նաեւ արքայական օպերային տան տաղանդավոր մեներգչուհի, սոպրանո Անուշ Հովհաննիսյանի մասնակցությունը, որը, սակայն, դժբախտաբար չի կայացել երգչուհու վատառողջության պատճառով:

Համերգին բացման խոսքով հանդես է եկել հասարակական գործիչ Ասատուր Կյուզելյանը, որն իր հիշողությունից մի դրվագ է առանձնացրելՙ ասելով, որ երբ 1977-ի հունվարին Խաչատրյանը Լոնդոն է հրավիրված եղել երկու համերգ տալու, «Դորչեստեր» հյուրանոցում մամուլի ասուլիսի ժամանակ հավաքված ավելի քան 50 լրագրողներից Խաչատրյանը խնդրել է հարգել իր երեք ցանկությունները: «Ինձ միշտ ներկայացրել եք որպես ռուս կոմպոզիտորի: Ես ռուս չեմ: Հայ եմ: Ինձ սխալ մի հասկացեք, ես սիրում եմ ռուս ժողովրդին, բայց ի՞նչ կարող եմ անել, եթե ծնողներս երկուսն էլ հայ են եղել: Հետագայում խնդրում եմ ինձ ներկայացրեք որպես հայ կոմպոզիտոր», ասել է նաՙ ավելացնելով. «Դուք պետք է անպայման նշեք, որ Հայաստանն առաջինն էր, որ որպես պետական կրոն ընդունեց քրիստոնեությունը 301 թվին եւ որ առաջին պաշտոնական քրսիտոնյա եկեղեցինՙ սուրբ Էջմիածինը կառուցվել է Հայաստանում մեր թվարկության 301-303 թվերին»:

Հաջորդ օրը բոլոր թերթերն ու ռադիո-հեռուստատեսային կայանները հարգել են աշխարհահռչակ կոմպոզիտորի ցանկությունը եւ նշել վերոհիշյալ երեք կետերը:

Կյուզելյանը նաեւ ներկայացրել է «Արամ Խաչատրյան» եռյակինՙ Արմինե Գրիգորյանին (դաշնամուր), Կարեն Շահգալդյանին (ջութակ) եւ Կարեն Քոչարյանին (թավջութակ), որոնք մեծ հաջողությամբ համերգներ են ունեցել Ռուսաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Չեխիայում, Գերմանիայում, Ավստրիայում եւ այլ երկրներում:

Համերգի ծրագրում ընդգրկված են եղել Խաչատրյանի, Կոմիտասի, Սայաթ Նովայի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

Համերգը արձանագրել է բացառիկ հաջողություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ