RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1677, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ

Մ. Հ.

Այս շրջանում մշակութային կյանքը բավկանին ակտիվ է եւ անհրաժեշտ է իմանալՙ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ: Ստորեւՙ կարեւոր ձեռնարկների շարանը:

Օրերս Համազգային թատրոնում տեղի ունեցավ պրեմիերա` Շեքսպիրի «Համլետը»: 22-րդ թատերաշրջանի վերջին երեք ներկայացումները հնարավորություն կունենաք դիտելու հունիսի 13, 14, 15-ին: Բեմադրության հեղինակ Վիգեն Չալդրանյան, իսկ դերերում Վարդան Մկրտչյան, Դավիթ Հակոբյան, Տաթեւ Ղազարյան, Արման Նավասարդյան, Անահիտ Կիրակոսյան, Վարշամ Գեւորգյան, Կարապետ Բալյան, Ստեփան Ղամբարյան, Վանիկ Մկրտչյան, Նարեկ Բաղդասարյան: Ներկայացման սիզբը 20:00 -ին

Հունիսի 13-ին «Երաժշտության կասկադ» շարքը ներկայացնում է Մայք Մոսեսյան եւ ընկերներ համերգը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որը կմեկնարկի ժամը 20:00-ին: Համերգային ծրագրում կատարումներով հանդես կգա Ավստրիայից ժամանած Մայք Մոսեսսյանը, շեփորահար Երվանդ Մարգարյանը, դաշնակահար Նառա Առաքելյանը, բաս` Արմեն Հովակիմյանը եւ հարվածային գործիքներ` Արթուր Բալջյանը:

Հունիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Ռուսաստանի Դաշնության մշակույթի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակներում համերգային ծրագրով հանդես կգա Ռուսական փողային նվագախումբը (Սանկտ-Պետերբուրգ), որի ժամանակ կհնչեն Յ. Ս. Բախ, Տրոյան, Չայկովսկի, Ռոսինի, Կաչչինի, Շիլկլոպեր, Ռավել: Ռուսական փողային նվագախմբի գեղ. ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Պոլյանիչկո, մենակատարներ Զնամենսկի, Սկրիպով, Վորոբյով:

Երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա հունիսի 13-ին եւ 14-ին ժամը 21:00-ին Ուլիխանյան ակումբում վայելելու ջազային մեղեդիներ վաստակավոր արտիստ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի, Ֆրանսիայից ժամանած Լորեն Ռոբինի (հարվածային գործիքներ) եւ Սիմոն Դոլմազյանի (կոնտրաբաս) մատուցմամբ:

Անդրադառնալով դասական երաժշտությանը նշենք, որ հունիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգան համերգային ծրագրով: Ծրագրում Բրամսՙ Կրկնակի կոնցերտ ջութակի եւ թավջութակի համար, Մալերՙ Սիմֆոնիա թիվ 1 եւ Բրամս Սիմֆոնիա թիվ 2: Դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

Հունիսի 17-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կխաղան «6 ուտեստ օլիգարխի համար» ներկայացումը, որի բեմադրող ռեժիսորն է Իրինա Հարությունյանը, իսկ պիեսի հեղինակը Գաննա Սլուցկին: Այս ներկայացումը տարիներ առաջ բեմադրվել է Կ. Ստանիսլավսկու ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Իսկ ահա այսօր նոր դերասանական կազմով, նոր սցենարական ու ռեժիսորական լուծումներով, զգեստների ու բեմի ձեւավորմաբ այն կհանձնվի հանդիսականի դատին: Ներկայացումը երկլեզու է հայերեն եւ ռուսերեն:

Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 24-ին տեղի կունենա Հայաստանի պարի պետական համույթի ելույթը, որը նշում է իր 50-ամյակը: Գլխավոր բալետմաստյեր` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասին ղեկավար Հայկ Գրիգորյան. տնօրեն Էրիկ Չանչուրյան:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է «Համերգ ճեմասրահում» նախագիծը, որի շրջանակում հունիսի 24-ին Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյան տարածաշրջանի միակ հայ տերմենահարուհին հանդես կգա համերգային ծրագրով: Նրան կնվագակցեն Լուսինե Սարգսյանը (դաշնամուր), Արթուր Ավանեսովը (դաշնամուր) եւ Հայկ Սուքիասյանը (թավջութակ):

Նշենք, որ տերմենվոքսը աշխարհում միակ երաժշտական գործիքն է, որը նվագում են օդում:

Անկրկնելի երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի շրջագայությունների շրջանակներում շուտով` հունիսի 28-ին , Yans Music Hall-ում տեղի կունենա նրա համերգը, ապա հուլիսի 4-ին երաժիշտներ` David Meade, Robert Donald Albanese, Joe Fitzgerald հետ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն մեծ լսարանի համար Տաթեւիկ Հովհաննիսյանը հանդես կգա հայաստանյան երկրորդ համերգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ